Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կահույքի առաքման և տեղադրման մասնագետ

Վեգա Ուորլդ ՍՊԸ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 250,000-350,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Լոգիստիկա, Տրանսպորտ
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
23.09.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Վեգա ընկերությունը փնտրում է կահույքի առաքման և տեղադրման մասնագետների, ովքեր կլինեն պատասխանատու մեր հաճախորդների համար կահույքի անվտանգ առաքման և պրոֆեսիոնալ տեղադրման համար։ Այս պաշտոնը պահանջում է ֆիզիկական ուժ և հաճախորդների հետ գերազանց շփման հմտություն։

Պարտականություններ

  • Կահույքի անվտանգ բեռնաթափում, բեռնափոխադրում և առաքում նշված հասցեներ:
  • Կահույքի մասնագիտական տեղադրում հաճախորդների տներում կամ գրասենյակներում:
  • Տեղադրման ընթացքում կահույքի ճիշտ հավաքում և ամրացում:
  • Աշխատանքի համար անհրաժեշտ գործիքների և սարքավորումների պատշաճ օգտագործում և խնամք:
  • Աշխատանքի ավարտից հետո աշխատանքային տարածքի կարգաբերում:
  • Ապահովել, որ բոլոր տեղադրման աշխատանքները կատարվում են բարձր որակով և անվտանգության կանոնների պահպանմամբ:

Պահանջներ

  • Կահույքի առաքման կամ տեղադրման ոլորտում նախընտրելի է փորձառություն:
  • Տեխնիկական հմտություններ՝ տարբեր տեսակի կահույքի հետ աշխատելու համար:
  • Ֆիզիկական ուժ և դիմացկունություն ծանր առարկաներ տեղափոխելու համար:
  • Ճշտապահություն, կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքներին:
  • Հաղորդակցման հմտություններ:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15

ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը: 2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի: Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների, գրենական պիտույքների և խաղալիքների վաճառքը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում