Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ԿԱՀՈՒՅՔԱԳՈՐԾՆԵՐ՝ ԿՈՐՊՈՒՍԱՅԻՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՀԱՎԱՔՈՂ-ՏԵՂԱԴՐՈՂ

ՇԿԱՖՖ կահույքի խանութների ցանց

Աշխատավայր` Արարատ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
16.11.2026

Նկարագրություն

Միացեք մեր թիմի՛ն

Մենք փնտրում ենք կորպուսային կահույքի փորձառու մասնագետ (կահույքագործ)՝ արտադրամասում կահույքի հավաքման և տեղադրման աշխատանքների համար։

Աշխատանքային պարտականություններ՝

  • Կորպուսային կահույքի (խոհանոց, ննջարան, միջանցքի պահարաններ, գրասենյակային կահույք և այլն) հավաքում ըստ գծագրերի:
  • Աքսեսուարների, ծխնիների, մեխանիզմների ճիշտ տեղադրում և կարգավորում:
  • Պատրաստի կահույքի տեղափոխում, հաճախորդի հասցեում մոնտաժում/տեղադրում:
  • Աշխատանք արտադրամասի համապատասխան գործիքներով և սարքավորումներով:

Պահանջվող որակավորումներ՝

  1. Աշխատանքային փորձ կորպուսային կահույքի արտադրության ոլորտում (նվազագույնը 2-3 տարի):
  2. Գծագրերի հետ աշխատելու և դրանք հասկանալու ունակություն:
  3. Ժամանակակից կահույքի ֆուրնիտուրայի և մեխանիզմների հետ աշխատելու փորձ:
  4. Աշխատասիրություն, ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում:
  5. Թիմում աշխատելու ունակություն:

Մենք առաջարկում ենք՝

  1. Աշխատավարձ՝ բարձ մրցունակ, գործավարձային:
  2. Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, 09:300 - 19:00:
  3. Ապահովվածություն անհրաժեշտ բոլոր գործիքներով և հաստոցներով։
  4. Կայուն և երկարատև աշխատանք:

Լրացուցիչ տվյալներ՝

  1. Արտադրամասի վայրը՝ Արարատի մարզ, գյուղ Ղուկասավան
  2. Զանգահարել՝ + 374 77 21 30 51 հեռախոսահամարով
Ընկերության մասին
address
Հասցե
Արարատի մարզ գյուղ Ղուկասավան
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 77 213051

SHKAFF-ը հայրենական կահույք արտադրող ընկերություն է և ներկա պահին ընկերությունը ունի վաճառքի չորս կետ։ Այն հիմնադրվել է որպես ընտանեական բիզնես ավելի քան երեսուն տարի առաջ։ Անշուշտ մեր մուտքը կահույքի հայրենական արտադրության ասպարեզ չի եղել միանգամից և մեծաքանակ արտադրությամբ, այլ, ինչպես բնորոշ է սեփական ուժերով զարգացող ընկերությանը, փոքր, սակայն հաստատուն քայլերով։ Երեսուն տարի առաջ, երբ ընկերությունը դեռ գործում էր այլ անվան ներքո, մենք սկսեցինք մեկ-երկու անհատական պատվերներից և հասանք ներկայիս՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ կահույքի արտադրամասի աստիճանին։

Տեսնել ավելին
Առավելություններ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում