
Կահույքագործ
AREX Co
Նկարագրություն
Ըստ գծագրերի կահույքի պատրաստում և հավաքում:
Պարտականություններ
- Կահույքի դետալների նախապատրաստում,
- Կահույքի հավաքում:
Պահանջներ
- Աշխ. փորձը պարտադիր է,
- Գծագրեր կարդալու ունակությունը կարևոր է:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, կիրակի- հանգստյան, 09:00-18:00։
Գործավարձային աշխատավարձ և գրանցված և քարտային փոխանցումով:
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։