Կադրերի գծով մասնագետ
Մետալ Գռուպ ՍՊԸ
Նկարագրություն
«Մետալ Գռուպ» ՍՊ ընկերությանը պահանջվում է կադրերի գծով մասնագետ։
Աշխատանքային ժամերը 08:30-18:30, շաբաթ օրերին 08:30-17:00, կիրակի օրերը հանգիստ:
Ցանկացողները կարող են ուղարկել ռեզյումե էլ․ հասցեին և զանգահարել +374 96 22-55-38 հեռախոսահամարով:
Պարտականություններ
- Կադրերի գծով մասնագետի հիմնական գործառույթներն են աշխատանքային փաստաթղթերի վարումը, կադրային հաշվառումը և աշխատանքային օրենսդրության պահանջների կիրառման ապահովումը։
- Աշխատակիցների անձնական գործերի ձևավորում, թարմացում և տվյալների գրանցում ՀԾ համակարգերում։
- Աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերի (տաբելների) վարում, ամենամյա, նպատակային և չվճարվող արձակուրդների, ինչպես նաև գործուղումների ձևակերպում։
- Ներքին կանոնակարգերի, հաստիքացուցակի փոփոխությունների, տեղեկանքների և այլ կադրային փաստաթղթերի պատրաստում ու արխիվացում։
- ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների կիրառման վերահսկում և աշխատակիցներին կադրային հարցերով տեղեկատվության տրամադրում։
Պահանջներ
- ՀՀ Աշխատանքային օրենսգրքի իմացություն:
- Փաստաթղթաշրջանառության և գործավարության հմտություններ։
- MS Office (հատկապես Excel) և մասնագիտական ծրագրերի տիրապետում (կադրային ծրագրեր)։
- Հաղորդակցվելու, բանակցելու և մարդկանց հետ աշխատելու կարողություն:
- Պահանջվող աշխատանքային փորձը 1-3 տարի։
- Կոնֆլիկտի հարթում։
- Ճկունություն։
- ՀԾ Կադրեր։