Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կադրերի բաժնի ղեկավար

Semur & Co

Քաղաք` Եղվարդ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Մարդկային ռեսուրսներ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Սեմուր ընդ Կո ՍՊԸ-ն փնտրում է փորձառու մասնագետ կադրերի բաժնի ղեկավարի հաստիքում աշխատելու համար:

Պարտականություններ

  • Կազմել և ձևակերպել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր և այլ իրավական ակտեր, վարել աշխատողների անձնական գործերը,
  • Պահպանել աշխատակիցների անձնական գործերը պատշաճ և մշտապես համալրված վիճակում` ապահովելով դրանց ճշգրտությունը և գաղտնիությունը,
  • Կազմակերպել անձնակազմի հավաքագրման գործընթացը,
  • Կազմել աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրեր

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն․
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ կադրային աշխատանքի
    ոլորտում,
  • ՀՀ Աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն
  • Համակարգչային ծրագրերի կիրառական լավ իմացություն` MS (Word, Excel),
  • Փաստաթղթեր, ներքին իրավական ակտեր ձևավորելու փորձ,
  • Արագ կողմնորոշվելու, ժամկետները պահպանելու կարողություն
  • Առաջնահերթությունների և ժամանակի կառավարում
  • Թիմային աշխատանք
  • Աջակցելու և համագործակցելու պատրաստակամություն
  • Մանրուքների հանդեպ ուշադրություն
  • Նախաձեռնողականություն, պատասխանատվություն, ինքնատիրապետում
Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, ք․ Եղվարդ Երևանյան խճուղի, 118 շենք
address
Աշխատակիցների քանակ
1-15

«Սեմուր ընդ Կո» ընկերությունն այսօր Հայաստանի շինանյութերի արտադրության արդյունաբերության ոլորտի ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է: Այն հիմնադրվել է 2003 թվականին: «Սեմուր ընդ Կո» ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը արտադրվող ու ներկրվող ապրանքատեսականու որակն է: «Սեմուր ընդ Կո» ընկերությունը առանձնանում է նաև մարդկային ռեսուրսների կառավարման ճիշտ քաղաքականությամբ, ինչի շնորհիվ համախմբված, հմուտ աշխատակազմ է ձևավորվել: Մեր ընկերության հիմնական նպատակներն են՝ • ապահովել տեղական շուկան որակյալ և մրցունակ արտադրանքով • շինարարական ծառայությունների բարձրակարգ մատուցումը • վաճառքի ու սպասարկման կենտրոնների հասանելությունը • ժամանակի ու հավելյալ ռեսուրսների խնայումը «Սեմուր ընդ Կո» ընկերության կարգախոսն է՝ «Հուսալի և ամուր տանիք ապագա սերունդներին»:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում