
Կադրային մասնագետ, գործավար
Դեմի Ֆարմ ՍՊԸ
Նկարագրություն
Պարտականություններ
- Կատարել կազմակերպության տնօրենի հանձնարարությունները
- Գրանցել, հաշվառել, պահպանել ընկերության մտից և ելից փաստաթղթերը
- Կատարել կադրային գործի հետ կապված ամբողջ փաստաթղթաշրջանառությունը
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, մասնագիտական պատրաստվածություն
- Աշխատանքային փորձը նվազագույնը 1 տարի
- Word և Excel ծրագրերի իմացություն
- ՀԾ և Taxservice ծրագրերի իմացություն
Հավելյալ նշումներ
Կադրային մասնագետի և գործավարի պաշտոնների զբաղվածությունը աշխատանքային օրվա մեջ հավասար են։ Դիմեն միայն այն անձինք, ովքեր տիրապետում են կադրային գործավարությանը և կադրային հաշվապահությանը։
Աշխատանքային օրերը երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:30, շաբաթ՝ 9:00-16:00
Ցանկացողներն իրենց CV-ները (նկարով) կարող են ուղարկել նշված հասցեին:
Աշխատանքի վայրը՝ Նաիրի Զարյան 22
ԴԵՄԻ ՖԱՐՄ ընկերությունը ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների շնորհիվ մրցունակ է դարձել հայկական շուկայում: Հնգամյա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԴԵՄԻ ՖԱՐՄ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների էքսկլյուզիվ դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝ Կանադական Herbaland Naturals, Իտալական Sakura Italia, Ֆրանսիական Gilbert Laboratories, Նիդերլանդական Bio-Clin, Բուլղարական Antibiotic, Անգլիական Quest Vitamines, Նիդերլանդական PK Benelux, Պորտուգալական Azevedos։ Մեր ներկայացրած դեղամիջոցները և խնամքի պարագաները լայնորեն կիրառվում են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում: Մեր ամենօրյա աշխատանքի նպատակն է աջակցել երեխաներին և մեծերին, հաղթահարել և կանխարգելել տարբեր հիվանդությունները՝ միայն բարձր որակի, միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներով և հումքով պատրաստված արտադրանքի շնորհիվ: