Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կադրային հաշվապահ

Մեգա Թրեյդ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
02.11.2026

Նկարագրություն

Mega Trade ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և փորձառու Կադրային հաշվապահի, ով կապահովի աշխատակիցների հաշվառման, աշխատավարձերի հաշվարկման և հաշվապահական գործընթացների պատշաճ ու ժամանակին իրականացումը։

Հիմնական պարտականություններ

  • Կադրային և աշխատավարձային հաշվապահության ամբողջական վարում,
  • Աշխատակիցների տվյալների և համապատասխան հաշվապահական փաստաթղթերի վարում,
  • Աշխատավարձերի, արձակուրդայինների, վերջնահաշվարկների և օրենքով սահմանված այլ վճարների հաշվարկում,
  • Հաշվապահական հաշվառման վարում և անհրաժեշտ հաշվետվությունների կազմում ու ներկայացում համապատասխան պետական մարմիններին,
  • Հիմնական միջոցների հաշվառման և շարժի վարում,
  • Դրամական միջոցների հաշվառման ապահովում,
  • Բանկային փոխանցումների և վճարումների կազմում ու ձևակերպում,
  • Ստացված հաշիվների և հաշվապահական փաստաթղթերի ստուգում,
  • Հաշվապահական փաստաթղթերի պատշաճ ձևակերպման և պահպանման ապահովում,
  • Այլ հաշվապահական գործառույթների իրականացում։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն՝ հաշվապահական հաշվառման, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում,
  • ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության իմացություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում,
  • ՀԾ ծրագրի գերազանց իմացություն,
  • MS Word և MS Excel ծրագրերի գերազանց իմացություն,
  • 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Պատասխանատվություն, կազմակերպվածություն և սահմանված ժամկետներում աշխատանքը կատարելու ունակություն։

Մենք առաջարկում ենք

  • Կայուն աշխատանք և մասնագիտական զարգացման հնարավորություն,
  • Համագործակցային աշխատանքային միջավայր,
  • Մրցակցային աշխատավարձ՝ կախված թեկնածուի փորձից և մասնագիտական հմտություններից։
Ընկերության մասին
address
Հասցե
Տիգրան Մեծ 16
address
Աշխատակիցների քանակ
51-150

2020թ. հուլիսին հիմնադրվեց Մեգա Թրեյդ ընկերությունը, որը շուկայում ապահովեց ազատ մրցակցություն և սպառողներին մատակարարեց որակյալ ու մատչելի վառելիք։ 2021 թ. Սիլ Կապիտալ ընկերությունը համալրվեց ևս մեկ ապրանքանիշով։ Ընկերության գնման պահին Ռան Օյլ ցանցն ուներ 6 բենզալցակայան միայն Երևանում։ 2 տարիների նվիրված և հետևողական աշխատանքի շնորհիվ Ռան Օյլ բենզալցակայանների ցանցը ընդլայնվեց՝ ներառելով ավելի քան 35 լցակայան ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել հանրապետությունում արդեն իսկ գործող վառելիքաէներգետիկ արդյունաբերության և տնտեսության զարգացմանը, ընդլայնել մանրածախ և մեծածախ համագործակցային հարաբերությունները, ներդնել ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, ապահովել անվտանգ և բարեխիղճ սպասարկում, բարձրակարգ վառելիքի մատակարարում ամբողջ հանրապետության տարածքում։ Ընկերությունն առաջարկում է որակյալ բենզին և դիզելային վառելիք անհատներին ու կազմակերպություններին: «Ռան-Օյլ» բենզալցակայաններում հաճախորդների բարձրակարգ սպասարկումը առաջնահերթություն է, ուստի ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները լավագույն սպասարկումն ապահովելու համար

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում