Կադրային գործավար
ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ
Նկարագրություն
«էԿՈ ԲԻԼԴԻՆԳ» շինարարական ընկերությունը փնտրում է պատասխանատու, կազմակերպված և մանրուքներին ուշադիր Կադրային գործավար, ով կապահովի անձնակազմի փաստաթղթաշրջանառության պատշաճ կազմակերպումն ու վարումը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխան։
Պարտականություններ
- Կազմակերպել և վարել աշխատակիցների անձնական գործերը։
- Կազմել աշխատանքի ընդունման, տեղափոխման, պաշտոնի փոփոխման, ազատման և արձակուրդների վերաբերյալ փաստաթղթերը։
- Պատրաստել և գրանցել կադրային հրամանները։
- Կազմել և վարել աշխատանքային պայմանագրերը, լրացուցիչ համաձայնագրերը։
- Հաշվառել աշխատակիցների անձնական տվյալները և ապահովել դրանց թարմացումը։
- Պատրաստել տեղեկանքներ, քաղվածքներ և այլ կադրային փաստաթղթեր։
- Իրականացնել կադրային փաստաթղթերի արխիվացում ։
- Ապահովել աշխատակիցների անձնական տվյալների գաղտնիությունը
- Համագործակցել հաշվապահության և ստորաբաժանումների ղեկավարների հետ կադրային հարցերի շրջանակում։
- Հետևել ՀՀ աշխատանքային օրենսդրության փոփոխություններին և ապահովել դրանց կիրառումը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ՄՌԿ, հանրային կառավարում կամ այլ հարակից ոլորտներում
- 2+ տարվա աշխատանքային փորձ
- Կադրային գործավարության և փաստաթղթաշրջանառության իմացություն։
- ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն։
- Համակարգչային ծրագրերի (MS Word, Excel և այլն) տիրապետում։
- Կազմակերպչական, հաղորդակցման և վերլուծական հմտություննե
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ։
Հասցե` ք. Երևան, Արտաշատի խճուղի 1-ին նրբանցք 6/2 (չհասած Նորագավիթ, Նաիրիտ գործարանի հարևանությամբ)։
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։