Կադրային գործավար
SPS Cigaronne LLC
Նկարագրություն
Մենք փնտրում ենք կադրային գործավարի, ով կմիանա մեր ՄՌԿ թիմին և կապահովի կադրային փաստաթղթաշրջանառության պատշաճ կազմակերպումն ու վարումը։
Պարտականություններ՝
- Կազմակերպել և վարել աշխատակիցների անձնական գործերը։
- Կազմել աշխատանքի ընդունման, տեղափոխման, պաշտոնի փոփոխման, ազատման և արձակուրդների վերաբերյալ փաստաթղթերը։
- Պատրաստել և գրանցել կադրային հրամանները։
- Կազմել և վարել աշխատանքային պայմանագրերը, լրացուցիչ համաձայնագրերը։
- Հաշվառել աշխատակիցների անձնական տվյալները և ապահովել դրանց թարմացումը։
- Պատրաստել տեղեկանքներ, քաղվածքներ և այլ կադրային փաստաթղթեր։
- Իրականացնել կադրային փաստաթղթերի արխիվացում ։
- Ապահովել աշխատակիցների անձնական տվյալների գաղտնիությունը։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն ՄՌԿ, հանրային կառավարում կամ այլ հարակից ոլորտներում
- 2+ տարվա աշխատանքային փորձ
- Կադրային գործավարության և փաստաթղթաշրջանառության իմացություն։
- ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն։
- Համակարգչային ծրագրերի (MS Word, Excel և այլն) տիրապետում։
- Կազմակերպչական, հաղորդակցման և վերլուծական հմտություններ։
«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին Երևանում, Հայաստան: Այն մասնավոր ընկերություն է, որը զբաղվում է բարձրորակ ծխախոտի արտադրությամբ և վաճառքով: «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը գրանցել է մի շարք միջազգային արտոնագրային օրենսդրությամբ պաշտպանված տեխնոլոգիական նորարարություններ ծխախոտային արդյունաբերության մեջ:
Ընկերության հիմնադրման հիմքում ընկած է այնպիսի սիգարետների ստեղծման սկզբունքը, որոնք գերազանցում են մինչ այդ ընդունված որակի չափանիշները, բավարարում են հիգիենիկ քմահաճ պահանջները և միշտ տարբերվում են օրիգինալ դիզայնով: «ՍՊՍ Սիգարոն»-ի մայր ընկերությունը Cigaronne International LTD-ն է, որը գործում է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա:
2000 թվականին «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը աշխարհին ներկայացրեց սիգարետի նոր ապրանքանիշ՝ յուրահատուկ ֆիլտր-ծխափողով: Սիգարետների արտադրության մեջ օգտագործվում էին աշխարհահռչակ պլանտացիաների լավագույն ծխախոտատեսակները։
Հիմնադրումից ի վեր «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը համագործակցում է աշխարհի առաջատար առևտրային և արդյունաբերական ընկերությունների հետ՝ հումքի, արտադրության ու լաբորատոր՝ հատուկ պատվերով պատրաստված սարքավորումների մատակարարման համար,որոնք ապահովում են արտադրական սահուն և դինամիկ գործընթացը։