Junior Տեխնիկական Աջակցության Մասնագետ (eCommerce)
Free Style Group
Նկարագրություն
Մենք փնտրում ենք Junior Technical Support Specialist, ով կմիանա մեր թիմին և կնպաստի մեր eCommerce հարթակների անխափան աշխատանքին, տեխնիկական աջակցությանը և շարունակական զարգացմանը։
Այս դերում Դուք պատասխանատու կլինեք տեխնիկական խնդիրների ախտորոշման և լուծման, հարթակների կարգավորումների և օպտիմալացման, ինչպես նաև տարբեր համակարգերի ինտեգրումների աջակցման համար։ Դուք սերտ համագործակցելու եք ծրագրավորման, որակի ապահովման (QA), արտադրանքի (Product) և բիզնես թիմերի հետ՝ ապահովելով արդյունավետ, կայուն և բարձրորակ լուծումներ։
Հիմնական պարտականություններ
- Ապահովել eCommerce հարթակների տեխնիկական աջակցությունն ու անխափան աշխատանքը։
- Ախտորոշել, վերլուծել և լուծել տեխնիկական խնդիրները՝ ապահովելով դրանց ժամանակին և արդյունավետ կարգավորումը։
- Կատարել հարթակների կարգավորումներ, թարմացումներ և տեխնիկական բարելավումներ։
- Մասնակցել API ինտեգրումների իրականացմանը, փորձարկմանը և հետագա աջակցությանը։
- Համագործակցել ծրագրավորողների, QA, Product և բիզնես թիմերի հետ՝ խնդիրների արագ լուծման և նոր ֆունկցիոնալությունների ներդրման նպատակով։
- Մասնակցել համակարգերի մոնիթորինգին, տեխնիկական փաստաթղթերի թարմացմանը և աշխատանքային գործընթացների շարունակական բարելավմանը։
Պահանջվող տեխնիկական հմտություններ
- HTML, CSS և JavaScript տեխնոլոգիաների բազային իմացություն։
- REST API-ների, JSON ձևաչափի և API թեստավորման գործիքների (օրինակ՝ Postman) հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն:
- PHP և SQL լեզուների բազային գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։
- Google Analytics, Google Tag Manager և/կամ Meta Pixel գործիքների հետ աշխատելու փորձ։
- ERP, CRM կամ POS համակարգերի ինտեգրումների կամ տեխնիկական աջակցության փորձ։
- Git տարբերակների կառավարման համակարգի բազային գիտելիքներ։
- Գոյություն ունեցող կոդը կարդալու, վերլուծելու և տեխնիկական խնդիրների պատճառները բացահայտելու կարողություն։
- Վերլուծական մտածողություն, խնդիրների լուծման հմտություններ և մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն։
- Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման զարգացած հմտություններ։
Մենք առաջարկում ենք
• Աշխատելու հնարավորություն միջազգային eCommerce նախագծերի վրա։
• Մասնագիտական աճի և շարունակական ուսուցման հնարավորություններ։
• Ժամանակակից eCommerce տեխնոլոգիաների և ինտեգրումների հետ աշխատելու փորձ։
• Համագործակցային, աջակցող և զարգացումը խրախուսող աշխատանքային միջավայր։
• Անհատական զեղչ բոլոր բրենդերի արտադրանքի համար։
• Թրեյնինգների և մասնագիտական վերապատրաստումների մասնակի կամ ամբողջական ֆինանսավորում։
• Առողջության ապահովագրություն։
Free Style ընկերությունը միջազգային ընկերություն է,որը հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը ներկայացնում է մի շարք աշխարհահռչակ բրենդներ ինչպիսիք են Levi's, Puma, Cole Haan, Jack&Jones, New Balance, Lee Wrangler, Match:
Մենք ունենք մասնաճյուղեր տարբեր առևտրի կենտրոններում (Dalma mall, Yerevan mall, Mega mall, Magic mall, Rio mall, Metronom Shoping center) և Հյուսիսային պողոտայում: