
Սկսնակ աուդիտոր
Քրոու ընդ Ասատրյանս ՍՊԸ
Աշխատանքի նկարագրություն
«Քրոու ընդ Ասատրյանս» Ընկերությունը փնտրում է եռանդուն և մոտիվացված սկսնակ աուդիտորի հաստիքը համալրելու համար։
Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել ֆինանսական հաշվետվությունների աուդիտ՝ համաձայն ՄՖՀՍ-ի (IFRS) կամ ՀՀ հաշվապահական ստանդարտների,
- Ուսումնասիրել հաճախորդի հաշվապահական համակարգը և ներքին վերահսկողության մեխանիզմները,
- Կատարել աուդիտորական ընթացակարգեր՝ ներառյալ փաստաթղթերի ուսումնասիրություն, վերլուծական փորձարկումներ, մնացորդների հաշտեցում և հաստատումների ստացում,
- Ստուգել նյութական պաշարների, հիմնական միջոցների և դրամական միջոցների առկայությունը,
- Ներկայացնել աուդիտի արդյունքները և խորհրդատվություն՝ ռիսկերի նվազեցման ուղղությամբ,
- Համագործակցել թիմի անդամների հետ և աջակցել աուդիտային գործընթացի պատշաճ կազմակերպմանը,
- Պատրաստել աուդիտային եզրակացություններ և անհրաժեշտ հաշվետվություններ,
- Հետևել ՀՀ օրենսդրությանն ու միջազգային ստանդարտներին՝ մասնագիտական բարձր որակ ապահովելու նպատակով,
- Իրականացնել հանձնարարված աուդիտորական աշխատանքը՝ Crowe-ի աշխատանքային ծրագրի պահանջներին համապատասխան։
Անհրաժեշտ հմտություններ
- Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության, աուդիտի կամ ֆինանսական հաշվետվությունների վերլուծության ոլորտում,
- IFRS-ի, ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության իմացություն,
- Միջազգային աուդիտորական ստանդարտների (ՄԱՍ/ISA) իմացություն,
- ACCA կամ այլ մասնագիտական որակավորում (ավարտված կամ ընթացիկ ուսում)՝ ցանկալի,
- Վերլուծական մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն, բարեխղճություն,
- Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
- Հայերենի ազատ տիրապետում, անգլերենի (B1-B2) և ռուսերենի լավ իմացություն,
- MS Office (MS Excel, MS Word) ծրագրերի և ֆինանսական հաշվապահական ծրագրերի օգտագործման հմտություն,
- Բարձր պատասխանատվության զգացում և աշխատանքը սահմանված ժամկետներում կատարելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները։
Հասցե՝ Երևան, Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն Արգիշտի 7, 1-ին հարկ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից մինչև 18:00, կես տարին շաբաթ՝ 10:00-ից մինչև 14:00։
🎁 Աշխատանքային առավելություններ (Benefits)
- Տարեկան գնահատում և դրան համապատասխան աշխատավարձի վերանայում,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Ծննդյան նվերներ աշխատակիցներին,
- Տարեկան 5 վճարովի հանգստյան օր (DAY OFF), ներառյալ՝ 1 օր՝ ծննդյան առթիվ։
«Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊԸ-ն ընկերությունը, հիմնադրված 2013 թվականին, զարգանում է որպես առաջատար մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Ընկերությունը անդամակցում է Քրոու Գլոբալ միջազգային ցանցին, որն աշխարհում զբաղեցնում է իններորդ տեղը անկախ հաշվապահական և խորհրդատվական ընկերությունների շարքում։ Crowe Global-ը մատուցում է մասնագիտական ծառայություններ 130 երկրներում և ընդգրկում է 220 կազմակերպություն՝ ավելի քան 42,000 աշխատակիցներով։
«Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊԸ-ն-ն առաջարկում է աուդիտի, հարկային, հաշվապահական և հարակից խորհրդատվական ծառայություններ միջազգային և տեղական կազմակերպություններին, պետական և ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկություններին։
Մեր գործունեության հիմքում ընկած են մասնագիտական ամբողջականությունը, որակի նկատմամբ բարձր չափանիշները և հաճախորդակենտրոն մոտեցումը։ Որպես Քրոու Գլոբալ ցանցի լիիրավ անդամ՝ մենք համադրում ենք միջազգային փորձը տեղական շուկայի խորը ընկալման հետ՝ նպաստելով մեր գործընկերների կայուն աճին և արդյունավետությանը։