Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ջրամատակարարման, ջրահեռացման և հրդեհշիջման համակարգերի նախագծող ինժեներ

PROENG

Աշխատավայր` Աջափնյակ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք, Կես դրույք, Ճկուն գրաֆիկ
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Կանաչ աշխատատեղ
Հարմար է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար
Վերջնաժամկետ`
09.09.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք սկսնակ Ջրամատակարարման, ջրահեռացման և հրդեհշիջման համակարգեր նախագծող ինժեների, ինչպես նաև համապատասխան մասնագիտությամբ ավարտական կուրսի ուսանողների կամ նորավարտ մասնագետների, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց մասնագիտական գիտելիքները և ձեռք բերել գործնական փորձ իրական նախագծերում։

Աշխատանքի ընթացքում մասնագետին կտրամադրվի փորձառու մասնագետի աջակցություն և ուղղորդում, ինչը հնարավորություն կտա արագ ներգրավվել նախագծային աշխատանքներում և զարգացնել մասնագիտական հմտությունները։

Պարտականություններ

  • Մասնակցություն շենքերի և շինությունների Ջրամատակարարման, ջրահեռացման և հրդեհշիջման համակարգերի նախագծմանը,
  • Նախագծային և աշխատանքային փաստաթղթերի մշակում,
  • Գծագրերի և նախագծային մոդելների պատրաստում Autodesk Revit ծրագրային միջավայրում,
  • Անհրաժեշտ հաշվարկների և սարքավորումների ընտրության իրականացում,
  • Համագործակցություն նախագծի մյուս ինժեներական բաժինների մասնագետների հետ,
  • Առաջադրանքների կատարում սահմանված ժամկետներում։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ ավարտական կուրսի կրթություն՝ ջրամատակարարում, ջրահեռացում, հիդրոտեխնիկա կամ հարակից մասնագիտությամբ,
  • Autodesk Revit-ի իմացություն՝ ցանկալի է,
  • Autodesk AutoCAD և MS Office ծրագրերի իմացություն,
  • Նախագծային ոլորտում զարգանալու և նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկություն,
  • Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • Թիմում աշխատելու կարողություն։

Մենք առաջարկում ենք

  • Մասնակցություն հետաքրքիր և բազմաբնույթ նախագծերի,
  • Աշխատանք փորձառու ինժեներների և նախագծողների թիմում,
  • Մասնագիտական աջակցություն և ուսուցում աշխատանքի ընթացքում,
  • Revit/BIM միջավայրում աշխատելու և զարգանալու հնարավորություն,
  • Մասնագիտական աճի և նոր գիտելիքների ձեռքբերման հնարավորություն,
  • Կայուն և երկարաժամկետ համագործակցություն,
  • Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 6 օր,
  • Ուսանողների համար՝ ուսման հետ համատեղելու հնարավորություն։
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
16-50

PROENG ընկերությունը իրականացնում է ինժեներական համակարգերի նախագծման և շինարարահավաքման ամբողջական գործընթացը՝ ՋՕ, ՋԿ, Հրդեհաշիջում, Էլեկտրականություն և Ցածրահոս բաժիններով։ Ընկերությունը աճում է արագ, կիրառում է ժամանակակից մոտեցումներ և ընդլայնում է իր թիմը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում