Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ջրամատակարարման և ջրհեռացման համակարգերի մասնագետ

"Դի֊էներջի" ՍՊԸ

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
10.10.2026

Նկարագրություն

Կազմակերպությանն անհրաժեշտ է Ջրամատակարարման և ջրհեռացման համակարգերի մասնագետ։

Հիմնական պարտականությունները

  • Հաշվարկներ և նախագծում. Ճարտարապետական գծագրերի հիման վրա շենքերի և կառույցների ներքին ու արտաքին ջրամատակարարման, կոյուղու և անձրևաջրերի հեռացման համակարգերի հաշվարկների իրականացում։

  • Տեխնիկական բնութագրերի մշակում. Համակարգերի համար անհրաժեշտ նյութերի ընտրություն՝ ըստ նախահաշվի և շինարարական նորմերի։

  • Համագործակցություն. Աշխատանք հարակից բաժինների և շինարարական թիմերի հետ, նախագծային հարցերով խորհրդատվություն և ճշգրտումներ։

Պահանջներ թեկնածուին

  • Կրթություն. Բարձրագույն տեխնիկական կրթություն

  • Աշխատանքային փորձ. Նվազագույնը 1 տարվա փորձ ջրամատակարարման և կոյուղու համակարգերի նախագծման և հաշվարկների ուղղությամբ։

  • Ծրագրային գիտելիքներ. AutoCAD, Microsoft Office (Excel)

  • Անձնական որակներ. Պարտաճանաչություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և թիմում աշխատելու հմտություն։

Առավելություններ և պայմաններ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի – Շաբաթ (09:00 - 18:00), հարմարավետ գրասենյակային պայմաններում։

  • Մրցունակ աշխատավարձ՝ Համապատասխան ձեր հմտություններին և մասնագիտական կարողություններին։

  • Կայուն միջավայր և աճի հնարավորություն. Մասնագիտական զարգացում և մասնակցություն հետաքրքիր ու մասշտաբային նախագծերի:

Ընկերության մասին
address
Հասցե
Վարդանանց 28
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 41 987444

"Դի֊էներջի" ՍՊ ընկերությունը 2013 թվականից իրականացնում է էներգետիկ ոլորտում նախագծային աշխատանքներ: Ընկերությունը կատարում է 0.22կՎ , 0.4կՎ, 6-10կՎ և 35-110կՎ լարման ցանցերի նախագծում

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում