Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

Հոմեռ | Homer

Աշխատավայր` Աջափնյակ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
26.12.2026

Նկարագրություն

Վաճառքի մենեջերը պատասխանատու է խանութ-սրահի վաճառքի թիմի արդյունավետ կառավարման, B2C և B2B վաճառքների խթանման, ոլորտային գործընկերների (ճարտարապետներ, դիզայներներ, կառուցապատողներ, շինարարական ընկերություններ) ներգրավման, ինչպես նաև հաճախորդների և գործընկերների հետ երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցության պահպանման համար։

Պարտականություններ

  • ​​​​​​Թիմի կառավարում և զարգացում. կառավարել, մոտիվացնել և վերահսկել խանութ-սրահի խորհրդատուների աշխատանքը, հետևել անհատական և թիմային KPI-ներին, պահպանել սպասարկման բարձր ստանդարտների պահպանումը։
  • B2B գործընկերների ներգրավվում. Ներգրավել նոր գործընկերներ (ճարտարապետներ,դիզայներներ, կառուցապատողներ, շինարարական ընկերություններ), վարել գործնական բանակցություններ և ներկայացնել ընկերության տեսականին ու համագործակցության պայմանները։
  • Հաճախորդների և գործընկերների հետ մշտական կապ և վերահսկում. Պահպանել և զարգացնել երկարաժամկետ հարաբերություններ գործող B2B և B2C հաճախորդների հետ։
  • Վաճառքների պլանավորում և վերլուծություն. Ապահովել խանութ-սրահի վաճառքի ամսական պլանների կատարումը, վերլուծել վաճառքի ցուցանիշները, շուկայի միտումները և ներկայացնել հաշվետվություններ ղեկավարությանը։
  • Սրահի գործընթացների վերահսկում. Հետևել ապրանքատեսականու ճիշտ դասավորվածությանը, պահեստային մնացորդների վերահսկմանը և սպասարկման ընթացքում ծագած օպերատիվ կարգավորմանը։

Պահանջներ

  • Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ վաճառքների ոլորտում (B2B և B2C վաճառքների՝ շինանյութի, կահույքի կամ ինտերիերի դիզայնի ոլորտների փորձը կդիտվի որպես առավելություն)։
  • Վաճառքի թիմի կառավարման և առաջնորդման փորձ։
  • Բանակցություններ վարելու և երկարաժամկետ գործնական կապեր կառուցելու գերազանց հմտություններ։
  • Վաճառքի ցուցանիշների վերլուծության և պլանավորման ունակություն։
  • CRM համակարգերի և MS Office (մասնավորապես՝ Excel) ծրագրերի իմացություն։
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
  • Արդյունքահեն մոտեցում, նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում։


Միացե՛ք մեր թիմին


20+ տարվա փորձառությունը, թափանցիկ գործելաոճը և խոշոր հարկատուի կարգավիճակն ապահովում են ֆինանսական և մասնագիտական կայունություն։ Մենք առաջնահերթությունը տալիս ենք թիմի աճին՝ աշխատակիցներին տալով ղեկավար պաշտոնների անցնելու իրական հնարավորություններ։ Ինչպես նաև, մենք խրախուսում ենք ինքնուրույն որոշումներ կայացնելու, նախաձեռնողականության և բարձր պատասխանատվության մշակույթը։

Ընկերության մասին
address
Հասցե
Մազմանյան 1/1
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
8885

Homer by VAK-ը շինարարական և դեկորատիվ նյութերի ոլորտում հայաստանյան շուկայի առաջատարներից է։

Սկսելով մեր ուղին 2002 թվականին՝ 2004-ից ծավալում ենք միջազգային բարձրորակ նյութերի ուղիղ ներմուծում, իսկ 2008 թվականից ընդգրկված ենք Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում։

Այսօր ընկերության գործունեությունն ընդգրկում է ինչպես B2B վաճառքի սեգմենտը, այնպես էլ Երևանի մասնագիտացված B2C վաճառասրահները (Հալաբյան 36/2, Մազմանյան 1/1)։ Զուգահեռաբար ակտիվորեն զարգանում է նաև Homer Renovates ուղղությունը՝ մատուցելով վերանորոգման ծառայություններ։

Մեր հաջողության հիմքում ընկերության ամենարժեքավոր ռեսուրսն է՝ մեր թիմը։

Ինչպե՞ս ենք ձևավորում մեր աշխատանքային միջավայրը.
1. Կայունություն և վստահություն
2. Մասնագիտական աճ և կարիերայի առաջխաղացում
3. Կորպորատիվ մշակույթ և թիմային ամուր արժեքներ

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում