Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ադմինիստրատոր

Malti Grooming and spa

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք, Կես դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
15.12.2026

Նկարագրություն

Malti Pet Grooming & Hotel-ը Երևանում ստեղծվող նոր պրեմիում նախագիծ է, որը միավորում է կենդանիների պրոֆեսիոնալ խնամքը, grooming ծառայությունը, կենդանիների հյուրանոցը և մասնագիտացված խանութը մեկ վայրում։

Մենք փնտրում ենք ադմինիստրատոր, ով կզբաղվի grooming ծառայությունների ամրագրումների կազմակերպմամբ, վաճառքով և հաճախորդների սպասարկման բարձր մակարդակի ապահովմամբ։

Պարտականություններ

  • Կառավարել և համակարգել grooming ծառայությունների ամրագրումները
  • Պատասխանել հաճախորդների զանգերին և հաղորդագրություններին, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն
  • Ընդունել հաճախորդներին և ապահովել բարեհամբույր ու բարձրակարգ սպասարկում
  • Խորհրդատվություն տրամադրել grooming ծառայությունների վերաբերյալ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կենդանու կարիքները
  • Իրականացնել վաճառքներ խանութ սրահում և օգնել հաճախորդներին ապրանքների ընտրության հարցում
  • Ներկայացնել նոր ապրանքներ և ծառայություններ, առաջարկել հաճախորդի կարիքներին համապատասխան լուծումներ
  • Ապահովել սպասարկման բարձր չափանիշների պահպանումը

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը վաճառքի կամ հաճախորդների սպասարկման ոլորտում նախընտրելի է
  • Գերազանց հաղորդակցման ր վաճառքի հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Հայերենի և ռուսերենի իմացություն, անգլերենը կդիտարկվի որպես առավելություն
  • CRM կամ ամրագրումների համակարգերով աշխատելու փորձը ցանկալի է
  • Կենդանիների նկատմամբ սեր և հոգատար վերաբերմունք

Հավելյալ նշումներ

  • Աշխատանք նոր պրեմիում նախագծում
  • Մրցակցային աշխատավարձ
  • Մասնագիտական ուսուցում՝ աշխատանքի մեկնարկից առաջ
  • Ժամանակակից և հարմարավետ աշխատանքային միջավայր
Ընկերության մասին
Phone
Հեռ.
+374 95 575000
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում