Տեսահսկման օպերատոր
Թեոֆարմա ՍՊԸ
Նկարագրություն
«Թեոֆարմա» ընկերությունը փնտրում է դեղատնային ցանցի տեսահսկման օպերատոր, ով պատասխանատու կլինի տեսախցիկներով աշխատանքային ընթացքին հետևելու, անհամապատասխանություններն ու խախտումները բացահայտելու, արձանագրելու և հաշվետվություններ ներկայացնելու համար։
Պարտականություններ
- Դեղատների ընթացիկ գործունեության վերահսկում՝ տեսահսկման համակարգի միջոցով,
- Դրամարկղի անհամապատասխանությունների և խախտումների բացահայտում, դրանց պատճառների վերլուծություն,
- Խախտումների վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրում և փաստերի համադրում,
- Բացահայտված խախտումների և անհամապատասխանությունների գրանցում, համակարգում և հաշվետվությունների ներկայացում:
Պահանջներ
- Դեղագործական կրթությունը և աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Բարձր ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (Microsoft Excel, 1C)
- Վերլուծական մտածողություն և փաստերի համադրման հմտություն:
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա աշխատանքային շաբաթ՝ (երկուշաբթի - շաբաթ):
- Հասցե՝ գ. Փարաքար, Դեմիրճյան թաղ., 1-ին փող., 22/1:
«Theopharma LLC»-ն հիմնադրվել է 1999թ․-ին Վահրամ Մակինյանի կողմից։ Այսօր այն հանդիսանում է ՀՀ տարածքում դեղերի և հարդեղագործական արտադրանքների խոշորագույն մատակարարներից մեը, որ իրականացնում է և՛ մեծածախ, և՛ մանրածախ իրացում։ Մանրածախ իրացումն իրականացվում է կազմակեպությանը պատկանող 70 դեղատերում։
Տեսլական`
Մենք ձգտում ենք շուկայում մեր ապրանքանիշին տալ նոր արժեք, որում առաջնայինը կլինի հաճախորդին ավելի արագ և սպառիչ առողջապահական ծառայություններ մատուցելը մեր թիմային աշխատանքի, շարունակական կատարելագործման և նորարարությունների միջոցով։
Առաքելություն`
Հայաստանում առողջապահության ոլորտում թելադրել ամենաբարձր չափանիշները, ապահովել, որ բժշկական սարքավորումները և սպառողական խնամքի միջոցները բավարարեն ներկայիս հասարակության կարիքները և նախադրյալներ ստեղծել գալիք սերունդների պահանջներին համընթաց քայլելու համար: