Հաշվապահի օգնական
RID LLC
Նկարագրություն
«Ռիդ» շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում հաշվապահի օգնականի։
Մեր թիմը համալրելու նպատակով փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և հաղորդակցման լավ հմտություններ ունեցող հաշվապահի օգնականի, ով կմիանա մեր հաշվապահական թիմին և կնպաստի աշխատանքային գործընթացների արդյունավետ կազմակերպմանը։
Պարտականություններ
- Աշխատավարձի հաշվարկման իմացություն,
- 1C հաշվապահական ծրագրով աշխատելու հմտություն,
- Բանկային քաղվածքների մշակման և հաշվառման իմացություն,
- ԵՏՄ հաշվետվությունների և գործընթացների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Գլխավոր հաշվապահի հանձնարարությունների ժամանակին և պատշաճ կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն (հաշվապահություն, ֆինանսներ կամ տնտեսագիտություն),
- Տվյալ ոլորտում աշխատանքային փորձ,
- 1C հաշվապահական ծրագրի իմացություն,
- MS Excel-ի իմացություն,
- Թվերի և փաստաթղթերի հետ աշխատելու ճշգրտություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Կազմակերպվածություն և ճշտապահություն,
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատավայր՝ Ք․ Երևան, Զեյթուն վարչական շրջան
- Աշխատանքային ժամեր ՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00:
- Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա