Ֆինանսական տնօրեն
Ագրոտեխ ՍՊԸ
Նկարագրություն
Մենք փնտրում ենք փորձառու ֆինանսական ղեկավարի՝ ընկերության ֆինանսական կառավարման օպտիմալացման, ինչպես նաև բիզնեսի ընդլայնմանը նպաստելու համար:
Պաշտոնի նպատակը
Վերահսկել և կառավարել ընկերության բոլոր ֆինանսական հոսքերը, նվազեցնել ներմուծման գործառնություններին բնորոշ առևտրային և արտարժութային ռիսկերը, օպտիմալացնել հարկային պլանավորումը, ներդնել կառավարչական հաշվառման համակարգ և իրականացնել ռազմավարական պլանավորում՝ ընկերության շահութաբերությունը մաքսիմալացնելու համար:
Պարտականություններ
- Ռազմավարական պլանավորում. Մշակել ընկերության ֆինանսական ռազմավարությունը, ղեկավարել բյուջետավորման գործընթացը (BDG), կանխատեսել դրամական միջոցների հոսքերը (Cash Flow) և կազմել շահույթի ու վնասի հաշվետվություններ (P&L):
- Կառավարչական հաշվառում. Նախագծել, ներդնել և ավտոմատացնել կառավարչական հաշվետվությունների հուսալի համակարգ՝ ղեկավար անձնակազմի և բաժնետերերի համար:
- Օպերացիոն վերահսկողություն. Մշտադիտարկել և կառավարել դեբիտորական ու կրեդիտորական պարտքերը՝ ապահովելով ֆինանսական կարգապահություն B2B հաճախորդների ցանցում և ֆերմերային գործընկերություններում:
- Արտաքին տնտեսական գործունեություն (ԱՏԳ) և ռիսկերի կառավարում. Օպտիմալացնել միջազգային ներմուծումների ֆինանսական գործառնությունները (վճարումներ ԵՄ, ԱՊՀ և այլ տարածաշրջանների մատակարարներին, մաքսային վճարների կառավարում և արտարժութային ռիսկերի նվազեցում):
- Հարկային պլանավորում. Վերահսկել հարկային ռազմավարության օպտիմալացումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը խիստ համապատասխան:
- Բանկերի և ներդրողների հետ հարաբերություններ. Ներգրավել ֆինանսավորում, կառավարել վարկային գծերը և պահպանել կապերը բանկերի ու լիզինգային ընկերությունների հետ:
- Աուդիտ և համապատասխանություն. Համակարգել հաշվապահության բաժնի գործունեությունը և նախապատրաստել ընկերությունը արտաքին ֆինանսական աուդիտների անցկացմանը:
Պահանջներ
- Կրթություն. Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտներում: Մասնագիտական որակավորումները (ACCA, CIMA, CFA) խիստ ցանկալի են:
- Աշխատանքային փորձ. Առնվազն 3 տարվա փորձ որպես ֆինանսական տնօրեն (CFO) կամ ֆինանսական տնօրենի տեղակալ՝ ցանկալի է դիստրիբյուցիայի, մեծածախ առևտրի, արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ), մանրածախ առևտրի կամ ագրոբիզնեսի ոլորտում:
Հմտություններ և գիտելիքներ.
- Միջազգային ֆինանսական ստանդարտների և հարկային օրենսդրության խորը իմացություն:
- Ներմուծման գործառնությունների և բազմարժութային գործարքների իրականացման ապացուցված փորձ:
- Excel-ի, 1C ծրագրի և ժամանակակից ERP/BI գործիքների գերազանց իմացություն:
Լեզուների իմացություն.
- Անգլերեն — Պարտադիր (Upper-Intermediate / Advanced մակարդակ՝ բանակցությունների, եվրոպական և գլոբալ մատակարարների հետ միջազգային պայմանագրերի կազմման, ինչպես նաև իրավական/ֆինանսական փաստաթղթերի վերլուծության համար):
- Հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում:
Մենք առաջարկում ենք՝
- Մրցունակ աշխատավարձային փաթեթ (քննարկելի՝ ելնելով ընտրված թեկնածուի փորձից և որակավորումից):
- Առանցքային ղեկավար պաշտոն կայուն, զարգացող ընկերությունում, որը նպաստում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանը:
- Լիակատար ինքնավարություն ֆինանսական նախաձեռնություններն իրականացնելու և տեսանելի ռազմավարական ազդեցություն ունենալու համար:
“ԱԳՐՈՏԵԽ” ընկերությունը ջերմատներին, ֆերմերներին և բուսաբուծական արտադրությունում ներգրավված այլ անձանց մատակարարում է բույսերի մշակության համար բարձրորակ ապրանքներ, ինչպես նաև այդ բնագավառում տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն: Մեր փորձը հնարավորություն է տալիս ճիշտ մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ՝ ելնելով նրա գործունեության առանձնահատկություններից: