Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խանութների ցանցի մենեջեր

Ալեքս Տեքստիլ

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 300,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
06.12.2026

Նկարագրություն

Մեր թիմին անհրաժեշտ է խանութների ցանցի մենեջեր, ով կստանձնի խանութների արդյունավետ կառավարման, վաճառքների աճի և թիմի աշխատանքի կազմակերպման պատասխանատվությունը։

Պարտականություններ

  • Խանութների ցանցի ամենօրյա գործունեության կազմակերպում և վերահսկում։
  • Վաճառքի պլանների մշակում, կատարման վերահսկում և արդյունքների վերլուծություն։
  • Խանութների աշխատակիցների աշխատանքի համակարգում և արդյունավետության գնահատում։
  • Սպասարկման որակի և ընկերության ներքին ստանդարտների պահպանման վերահսկում։
  • Ապրանքային մնացորդների, գույքագրման և ապրանքաշրջանառության վերահսկում։
  • Վաճառքների և ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում։
  • Աշխատանքային խնդիրների բացահայտում և դրանց արդյունավետ լուծումների առաջարկում։
  • Ղեկավարության հետ համագործակցություն և բիզնեսի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • համակարգչային ծրագրերի իմացություն
  • Խանութների ցանցի կամ մանրածախ առևտրի ոլորտում աշխատանքային փորձ։
  • Ղեկավարման և թիմի կազմակերպման հմտություններ։
  • Վաճառքների վերլուծության և պլանավորման կարողություն։
  • Բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն և կազմակերպվածություն։
  • Արդյունքների վրա կենտրոնացած մտածելակերպ։
  • Հաղորդակցման և խնդիրների լուծման զարգացած հմտություններ։
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր` երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00

Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 127/19
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
010484815

«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը տարածաշրջանում խոշորագույն ընկերություններից է: Հիմնադրվելով 2014թ․-ին՝ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել տեղական շուկան և մեծ հետաքրքրություն առաջացրեց արտաքին շուկայում: Որակյալ արտադրանքը անմիջապես գնահատվեց սպառողի կողմից, ինչպես նաև արժանացավ «Համազգային Վստահություն» մրցանակին: «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը շուկայում աչքի է ընկնում ոչ միայն բարձրորակ ապրանքնատեսականիով, բարձրաճաշակ դիզայնով, այլև մրցունակ գներով: Ընկերության արտադրությունում օգտագործվում է միայն բարձր որակի հումք: Արտադրամասերը հագեցած են աշխարհում հայտնի ապրանքանիշների մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միայն ու միայն բարձրորակ ապրանքատեսականի:

 

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում