Շուկայի զարգացման պատասխանատու
Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ
Նկարագրություն
«Շեն Էֆֆեկտ Գրուպ» ընկերությունը փնտրում է փորձառու և նախաձեռնող շուկայի զարգացման պատասխանատու, ով կմիանա մեր թիմին և ակտիվ մասնակցություն կունենա շինարարական նյութերի վաճառքի ընդլայնման և շուկայի դիրքերի ամրապնդման մեջ։
Դուք կաշխատեք նոր գործընկերների ներգրավման, գործող հաճախորդների հետ համագործակցության խորացման և վաճառքի ծավալների աճի ուղղությամբ՝ նպաստելով ընկերության կայուն և շարունակական զարգացմանը։
Պարտականություններ
- Ուսումնասիրել շուկան, մրցակիցներին և վաճառքի հնարավորությունները,
- Մշակել և իրականացնել շուկայի զարգացման ռազմավարություն,
- Ներգրավել նոր հաճախորդներ և գործընկեր կազմակերպություններ,
- Պահպանել և զարգացնել հարաբերությունները գործող հաճախորդների հետ,
- Կազմակերպել հանդիպումներ և բանակցություններ,
- Վերլուծել վաճառքի տվյալները և ներկայացնել առաջարկներ աճի համար,
- Համագործակցել վաճառքի, մարքեթինգի և լոգիստիկայի թիմերի հետ,
- Վերահսկել շուկայում ապրանքների ներկայությունը և գների մրցունակությունը:
Պահանջներ
- Վերլուծական մտածողություն և բանակցելու հմտություններ,
- Պատրաստակամություն աշխատելու և՛ Երևանում, և՛ մարզերում,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի կամ շուկայի զարգացման ոլորտում,
- Ցանկալի է փորձ շինարարական կամ շինանյութերի ոլորտում,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն կամ անգլերեն՝ ցանկալի:
Հավելյալ նշումներ
Եթե դուք պատրաստ եք նոր մարտահրավերների և ցանկանում եք զարգացնել ձեր կարիերան շուկայի զարգացման ոլորտում, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը և միացեք մեր թիմին։
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: