Շուկայի զարգացման պատասխանատու
Trigon Matrix
Նկարագրություն
Կենցաղային քիմիայի արտադրությամբ զբաղվող ընկերությունը փնտրում է շուկայի զարգացման պատասխանատու՝ «Trigon», «Froya» և «Fibra» ապրանքանիշերի վաճառքի, շուկայի ընդլայնման, նոր հաճախորդների ներգրավման և վաճառքի նոր ուղղությունների զարգացման համար։
Աշխատակիցը պատասխանատու կլինի ինչպես մանրածախ վաճառքի կետերի, այնպես էլ *Horeca ոլորտի (հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ և այլ սննդի ու սպասարկման օբյեկտներ)* և մարզային շուկաների զարգացման համար։
Թափուր հաստիքը նախատեսված է թե՛ արական, թե՛ իգական սեռի թեկնածուների համար։
Պարտականություններ
- Կազմակերպել այցելություններ դեպի վաճառակետեր՝ սահմանված օրական երթուղու համաձայն, և ապահովել վաճառքի առավելագույն պատվերների ներգրավումը։
- Ընդլայնել ընկերության արտադրանքի ներկայությունը շուկայում և ապահովել վաճառքի կայուն աճ։
- Ապահովել «Trigon», «Froya» և «Fibra» ապրանքանիշերի արտադրանքի պատշաճ և որակյալ ներկայացումը՝ սահմանված չափանիշներին համապատասխան։
- Ներգրավել նոր վաճառակետեր և ձեռք բերել փոխշահավետ պայմանավորվածություններ։
- Զարգացնել Horeca վաճառքի ուղղությունը՝ ներգրավելով նոր հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ և այլ համապատասխան հաճախորդներ։
- Ակտիվորեն զարգացնել վաճառքները Հայաստանի մարզերում, ներգրավել նոր գործընկերներ և ընդլայնել ընկերության արտադրանքի հասանելիությունը մարզային շուկաներում։
- Պահպանել առկա ակտիվ վաճառակետերի քանակը և շարունակաբար ավելացնել այն։
- Հետևել վաճառքի պլանների կատարմանը և հասնել սահմանված թիրախներին։
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն, բացահայտել նոր վաճառքի հնարավորություններ և առաջարկել շուկայի ընդլայնման արդյունավետ լուծումներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է։
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է։
- Միջանձնային հաղորդակցության զարգացած հմտություններ։
- Բանակցություններ վարելու զարգացած ունակություններ։
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ։
- Լարված իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն։
- Թիմում աշխատելու ունակություն։
- Հայերենի և ռուսերենի իմացություն։
- Անձնական մեքենայի առկայությունը պարտադիր է։
- Գործուղումների և մարզային այցելությունների պատրաստակամություն։
- Horeca ոլորտի հետ աշխատելու փորձը ցանկալի է։
Լրացուցիչ տեղեկություններ
Շուկայի զարգացման պատասխանատուի հիմնական պարտականություններն են նոր հաճախորդների ներգրավումը, առկա հաճախորդների պատշաճ սպասարկումը, վաճառակետեր այցելությունների կազմակերպումը՝ նախապես սահմանված շաբաթական գրաֆիկի համաձայն, Horeca ուղղության զարգացումը, ինչպես նաև Հայաստանի մարզերում ընկերության վաճառքների և շուկայի մասնաբաժնի ընդլայնումը։
Աշխատակիցը պետք է ակտիվորեն աշխատի նոր վաճառքի ուղղությունների բացահայտման, գործընկերային հարաբերությունների ձևավորման և ընկերության ապրանքանիշերի շուկայում դիրքերի ամրապնդման ուղղությամբ։