Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ջերմամշակող արտադրության բաժնում

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ

Աշխատավայր` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
18.07.2026

Նկարագրություն

Ընկերությանն անհրաժեշտ է ջերմամշակող արտադրության բաժնում

Պարտականություններ

  • Կատարել մսամթերքի ջերմամշակման ամբողջական գործընթաց՝ ներառյալ եփում, թխում, ծխեցում և սառեցում՝ համաձայն արտադրական պլանների։
  • Հետևել տեխնոլոգիական ցուցումներին, ջերմաստիճանի, խոնավության և ժամանակի պահպանմանը յուրաքանչյուր ջերմամշակման փուլում։
  • Վերահսկել օգտագործվող սարքավորումների անխափան աշխատանքը, իրականացնել տեխնիկական ստուգումներ և հայտնաբերել հնարավոր անսարքությունները։
  • Կառավարել ջերմամշակման սարքավորումները (եփման կաթսաներ, ծխեցման խցիկներ, վակուումային սարքավորումներ և այլն)՝ ապահովելով դրանց արդյունավետ և անվտանգ օգտագործումը։
  • Ապահովել արտադրանքի համը, հոտը, տեսքը և ֆիզիկական հատկությունները՝ համապատասխան ընկերության որակի ստանդարտներին։
  • Հետևել հումքի և պատրաստի արտադրանքի տեղափոխման և պահպանման պահանջներին՝ կանխելով աղտոտման կամ որակի կորստի հնարավորությունը։
  • Պարբերաբար մաքրել և ախտահանել սարքավորումները՝ ըստ սանիտարական պահանջների։
  • Վարել համապատասխան գրանցամատյաններ ջերմամշակման արդյունքների, սարքավորումների տեխնիկական վիճակի և այլ տեխնոլոգիական տվյալների վերաբերյալ։

Պահանջներ

  • Միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն (կիրառական տեխնոլոգիաների, սննդի արտադրության ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն)։
  • Աշխատանքային փորձ սննդարդյունաբերությունում, հատկապես մսամթերքի ջերմամշակման գործընթացում (նվազագույնը 1 տարի ցանկալի է)։
  • Սարքավորումների հետ աշխատանքի հմտություններ և տեխնիկական գիտելիքներ։
  • Գիտելիքներ սանիտարահիգիենիկ պահանջների, ինչպես նաև մսամթերքի տեխնոլոգիական գործընթացների մասին։
  • Պատասխանատվություն, ճշգրտություն և արագ արձագանքման կարողություն
Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյանի խճ., թիվ 9
address
Աշխատակիցների քանակ
151-500
website
Կայք
Phone
Հեռ.
37499857657

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում