Իտալախոս ներգնա տուրիզմի մենեջեր
Armenia Holidays DMC
Նկարագրություն
Ներգնա տուրիզմի մենեջերները պատասխանատու են խմբերի կամ անհատների համար երկարաժամկետ արշավների, ճանապարհորդությունների և շրջագայությունների կազմակերպման և պլանավորման համար: Մեր զբոսաշրջային փաթեթները ներառում են լիարժեք սպասարկում Հայաստանում, ինչպիսիք են հյուրանոցային կեցությունը, սնունդը, տուրերը, տրանսֆերները, զբոսավարները և այլն:
Պարտականություններ
- Նամակագրություն հաճախորդների հետ
- տուր փաթեթների կազմում,
- զբոսաշրջային ծրագրերի համակարգում,
- փաթեթների ներկայացում թիրախային հաճախորդներին,
- մշտական կապի մեջ լինել հաճախորդների հետ,
- հաշվարկում
Պահանջներ
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
- հաճախորդների հետ հաղորդակցվելու լավ հմտություններ,
- հետևյալ լեզուներից մեկի գերազանց իմացություն՝ անգլերեն, իտալերեն:
- այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- սովորելու ոգևորություն,
- նախընտրելի է Հայաստանի զբոսաշրջային ուղղությունների մասին գիտելիքները,
- զբոսաշրջության ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն,
- թիմում աշխատելու ունակություն.