Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Իրավախորհրդատու

Fidelis Law Firm

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Իրավաբանական
Վերջնաժամկետ`
28.08.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Իրավախորհրդատուի թափուր հաստիք կորպորատիվ և բիզես իրավունքի ոլորտում։

Պահանջվող որակավորում և հմտություններ.

  • Բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան (բակալավր, մագիստրոս),
  • Հայերենի գերազանց իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն),
  • Կորպորատիվ իրավունքի ոլորտում աշխատանքային փորձ (կամ պրակտիկա),
  • Համակարգչային ծրագրերի իմացություն և համացանցից օգտվելու կարողություն,
  • Նախաձեռնողականություն,
  • Արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցվելու հմտություններ,
  • Փաստաբան հանդիսանալը կդիտվի որպես առավելություն:
Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Խորենացի 9/1
Phone
Հեռ.
+37410500065
Ֆիդելիս փաստաբանական և իրավախորհրդատվական կազմակերպությունը ծառայություններ է մատուցում ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտերկրում։ Ֆիդելիսի փորձառու մասնագետները հանդիսանում են տարբեր մասնագիտական միությունների անդամներ, ՀՀ փաստաբանների պալատի անդամներ (փաստաբաններ), սնանկության գործերով կառավարիչներ և արտոնագրված հաշտարարներ։ Թիմում ներգրավված են քաղաքացիական, վարչական, քրեական, կորպորատիվ, ֆինանսաբանկային, հարկային, աշխատանքային իրավունքի մասնագետներ (փաստաբաններ), ինչը Կազմակերպությանը հնարավորություն է տալիս մատուցել իրավախորհրդատվական համալիր ծառայություններ։ Կազմակերպությունը համագործակցում է արտերկրում գործող այլ իրավաբանական ընկերությունների և միությունների հետ, որի արդյունքում մեր ընկերության իրավախորհրդատվական ծառայությունները մատուցվում են նաև ՀՀ սահմաններից դուրս։ Մեր թիմում հավաքված են բարի, ընկերասեր, կյանքը գնահատող և ուրախ մարդիկ։ Մենք օգնում ենք միմյանց, ուրախանում մեկս մյուսի հաջողություններով, աշխատանքային օրը դարձնում հետաքրքիր։ Ֆիդելիսը կարևորում է նոր գաղափարները, նախաձեռնողականությունը, առողջ գործնական միջավայրը, աշխատակիցների գոհունակությունն ու մասնագիտական աճը։
Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում