Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Իրավաբան/փաստաբան

Aratta Consulting

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Իրավաբանական
Վերջնաժամկետ`
15.07.2026

Նկարագրություն

Արատտա քընսալթինգ իրավաբանական գրասենյակն ընդլայնում է իր թիմը և աշխատանքի է հրավիրում փաստաբանի արտոնագիր ունեցող իրավաբանի։

Մենք փնտրում ենք մասնագետի, որը պատրաստ է ներգրավվել բարդ և բազմաբնույթ իրավական նախագծերում, ներկայացնել հաճախորդների շահերը տարբեր պետական և մասնավոր կառույցներում, ինչպես նաև մասնակցել կորպորատիվ հաճախորդների գործունեության համակողմանի իրավական սպասարկմանը։

Պաշտոնը հնարավորություն է տալիս աշխատել տարբեր ճյուղերի տնտեսավարող սուբյեկտների հետ, մասնակցել նշանակալի գործարքների, բանակցությունների և իրավական գործընթացների, ինչպես նաև շարունակաբար զարգացնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։

Պարտականություններ

  • Իրականացնել կորպորատիվ հաճախորդների ընթացիկ իրավաբանական սպասարկում
  • Պատրաստել, վերլուծել և վերանայել պայմանագրեր, ընկերությունների հիմնադիր և ներքին իրավական փաստաթղթեր, իրավական եզրակացություններ և այլ փաստաթղթեր։
  • Իրականացնել իրավական ուսումնասիրություններ և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն վարչական, քաղաքացիական, կորպորատիվ, հարկային, աշխատանքային, գործարարական իրավունքի և հարակից իրավունքի ճյուղերի առնչվող հարցերով։
  • Մասնակցել գործարքների կառուցման, բանակցությունների և իրավական ռիսկերի գնահատման գործընթացներին։
  • Ներկայացնել հաճախորդների շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում։
  • Անհրաժեշտության դեպքում իրականացնել ներկայացուցչություն դատական և վարչական վարույթներում։

Պահանջներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն։
  • Փաստաբանի գործող արտոնագիր։
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։
  • Կորպորատիվ իրավունքի և իրավաբանական սպասարկման ոլորտում գործնական փորձ։
  • ՀՀ քաղաքացիական, կորպորատիվ, հարկային և աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն։
  • Քաղաքաշինական բնույթի իրավահարաբերությունների ոլորտում աշխատանքային կամ ներկայացուցչական փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Իրավական փաստաթղթերի պատրաստման և իրավական վերլուծության բարձր հմտություններ։
  • Հայերենի գերազանց իմացություն, մասնագիտական գրավոր խոսքի բարձր մակարդակ։
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10։00 - 18։00։

Ընկերության մասին
address
Հասցե
Թումանյան 23
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
11399399

Արատտա Քընսալթինգ ընկերությունը բարձր որակավորում ունեցող անձնակազմով վստահելի գործընկեր է, որն ապահովում է բազմաբնույթ խնդիրների համալիր լուծում և անհատական ​​համալիր մոտեցում: Մեր նպատակը յուրաքանչյուր հաճախորդի հետ երկարաժամկետ համագործակցությունն է, ինչը մեր նկատմամբ վստահության հիմնական գրավականն է։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում