Իրավաբան/փաստաբան
Aratta Consulting
Նկարագրություն
Արատտա քընսալթինգ իրավաբանական գրասենյակն աշխատանքի է հրավիրում իրավաբանի, ով պարտադիր պետք է ունենա փաստաբանի արտոնագիր և քաղաքաշինական բնույթի իրավահարաբերություններում ներկայացուցչական փորձ։
Բարձր պրոֆիլային և յուրահատուկ իրավաբանական գործի շրջանակներում ձեզ հնարավորություն է ընձեռնվելու կատարելագործել նախկինում արդեն իսկ ձեռքբերած հմտություններն առավել բարձր մակարդակի։
Պարտականություններ
- Իրականացնել ընկերության հաճախորդների իրավաբանական կորպորատիվ սպասարկում,
- Պատրաստել, վերանայել և վերլուծել պայմանագրեր, հիմնադիր փաստաթղթեր և իրավական եզրակացություններ,
- Մասնակցել ընկերության վարչական և կորպորատիվ գործընթացների իրավական ապահովմանը,
- Խորհրդատվություն տրամադրել հարկային, աշխատանքային և առևտրային իրավունքի հարցերով,
- Ներկայացնել ընկերության շահերը պետական մարմիններում և գործընկեր կազմակերպություններում։
Պահանջներ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Փաստաբանի արտոնագրի առկայություն (պարտադիր),
- Փորձ կորպորատիվ իրավունքի կամ իրավաբանական սպասարկման ոլորտում,
- ՀՀ օրենսդրության գերազանց իմացություն (հատկապես քաղաքացիական, հարկային և աշխատանքային իրավունքի մասով),
- Վերլուծական մտածողություն և գրավոր խոսքի բարձր մշակույթ,
- Անգլերենի և ռուսերենի իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10։00 - 18։00։
Թեկնածուի կողմերի հնարավոր հարցերի տրամադրումը, դրանց պատասխանելը, աշխատանքի պայմանների քննարկումը տեղի է ունենում բացառապես հարցազրույթի ընթացքում։
Արատտա Քընսալթինգ ընկերությունը բարձր որակավորում ունեցող անձնակազմով վստահելի գործընկեր է, որն ապահովում է բազմաբնույթ խնդիրների համալիր լուծում և անհատական համալիր մոտեցում: Մեր նպատակը յուրաքանչյուր հաճախորդի հետ երկարաժամկետ համագործակցությունն է, ինչը մեր նկատմամբ վստահության հիմնական գրավականն է։