Իրավաբանի օգնական / գործավար
Aratta Consulting
Նկարագրություն
Կազմակերպությունը փնտրում է պատասխանատու և կազմակերպված աշխատակից՝ իրավաբանի օգնական / գործավար հաստիքի համար։
Հարմար է նաև սկսնակ իրավաբանների կամ գործավարության փորձ ունեցող անձանց համար։
Պարտականություններ
- Իրավաբանի կողմից տրված հանձնարարությունների կատարում,
- Փաստաթղթերի պատրաստում, գրանցում և համակարգում,
- Նամակագրության և փաստաթղթաշրջանառության վարում,
- Իրավաբանական թիմին օժանդակություն առօրյա աշխատանքներում,
- Պարզ իրավական հարցերում աջակցություն։
Պահանջներ
- Բարձրագույն կամ ընթացիկ ուսուցում իրավաբանական ուղղությամբ (ցանկալի, բայց ոչ պարտադիր),
- Հայերենի գերազանց տիրապետում,
- Համակարգչային հիմնական ծրագրերի իմացություն (Word, Excel, Outlook),
- Կազմակերպվածություն, պատասխանատվություն և հաղորդակցման հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10։00 - 18։00։
Աշխատանքային փորձը պարտադիր չէ։
Արատտա Քընսալթինգ ընկերությունը բարձր որակավորում ունեցող անձնակազմով վստահելի գործընկեր է, որն ապահովում է բազմաբնույթ խնդիրների համալիր լուծում և անհատական համալիր մոտեցում: Մեր նպատակը յուրաքանչյուր հաճախորդի հետ երկարաժամկետ համագործակցությունն է, ինչը մեր նկատմամբ վստահության հիմնական գրավականն է։