Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Իրավաբանի օգնական

ST Service

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Իրավաբանական
Վերջնաժամկետ`
01.11.2026

Նկարագրություն

<<Էս Թի Սերվիս>> շինարարական ընկերությունը փնտրում է իրավաբանի։

Պարտականություններ

  • Իրականացնել պայմանագրերի կազմում, խմբագրում,
  • Մշակել և պատրաստել իրավական փաստաթղթեր՝ պայմանագրեր, համաձայնագրեր, ակտեր և լիազորագրեր, որոնք անհրաժեշտ են կազմակերպության գործառությունների պատշաճ կատարման համար,
  • Ուսումնասիրել նոր օրինագծերը, օրենքի փոփոխությունները և դրանցից բխող իրավական հետևանքները,
  • Ընկերության անունից հանդես գալ պետական կառույցներում,
  • Իրականացնել իրավաբանական բաժնին առնչվող նամակագրության գործընթացը,
  • Պատրաստել անհրաժեշտ գրություններ և ուղարկել այն համապատասխան հասցեատիրոջը,
  • Կազմակերպության տարբեր ստորաբաժանումներին մատուցել ընթացիկ իրավաբանական ծառայություններ:

Պահանջներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Օրենսդրության իմացություն,
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն,
  • Թիմում աշխատելու հմտություն,
  • Ժամանակի կառավարման հմտություն,
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու հմտություն,
  • Կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություն:
Ընկերության մասին
address
Հասցե
Նիկողայոս Ադոնց 8
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
077683633

Մենք առաջատարն ենք շինարարության և ենթակառուցվածքների ոլորտում:

«Երազ» բնակելի թաղամասի շինարարությունն ամբողջությամբ իրականացնում է «Էս Թի Սերվիս» ՍՊԸ-ն։ Փորձառու մասնագետների և մեծ թվով բարդ տեխնիկական մեքենաների շնորհիվ ծավալուն աշխատանքները կատարվում են արագ և արդյունավետ: «Էս Թի Սերվիս» ՍՊԸ-ն այժմ ունի 300 աշխատող։

Մենք ստեղծում ենք միջավայր ապրելու, աշխատելու և լիարժեք հանգստի համար: Մենք կառուցում ենք թաղամաս, որտեղ յուրաքանչյուր մանրուք կոչված է դարձնելու մեր առօրյան առավել հարմարավետ: Ընդարձակ կանաչապատ տարածքներ, մանկական և սպորտային խաղահրապարակներ, ջրավազաններ և շատրվաններ, հստակ կազմակերպված վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղեր, բիզնես կենտրոններ: Գեղեցիկ թաղամաս քաղաքի լավագույն վայրերից մեկում անհրաժեշտ բոլոր հարմարություններով, մատչելի բնակարաններ հիփոթեքի լավագույն պայմաններով: Թաղամասի բարձրակարգ սպասարկման մեջ համոզվե՛ք ինքներդ: «Երազ» բնակելի թաղամաս… Մեր քաղաքի ապագան։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում