Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Իրավաբանական ադմինիստրատիվ օգնական

ԹԵԼՆԹ ԲՐԻԴՋ

Աշխատավայր` Հեռավար
Աշխատավարձ`
Ամսական սկսած 800
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Գիշերային հերթափոխ, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Իրավաբանական
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
24.07.2026

Նկարագրություն

Մեր գործընկեր կազմակերպության համար փնտրում ենք Իրավաբանական Ադմինիստրատիվ Օգնական (Հայերեն և Անգլերեն) Հեռավար՝ Լոս Անջելեսում գործող իրավաբանական գրասենյակին աջակցելու համար։ Աշխատանքը ներառում է հաճախորդների հետ հաղորդակցություն, հեռախոսազանգերի սպասարկում, ադմինիստրատիվ և քարտուղարական աշխատանքներ, ինչպես նաև իրավաբանական թիմի աջակցություն։

Փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և հաղորդակցվող մասնագետի, ով պատրաստ է երկարաժամկետ համագործակցության։

Իրավաբանական ոլորտում փորձը ցանկալի է, սակայն պարտադիր չէ։

Պարտականություններ

  • ⁠Պատասխանել և կառավարել մուտքային հեռախոսազանգերը
  • ⁠Իրականացնել հաճախորդների նախնական հարցազրույցներ (Intake)
  • ⁠Պահպանել շարունակական և պրոֆեսիոնալ կապ հաճախորդների հետ
  • ⁠Օգնել իրավաբանական փաստաթղթերի պատրաստման և կազմակերպման գործընթացում
  • ⁠Կառավարել թվային փաստաթղթերն ու գործերի ֆայլերը
  • ⁠Մուտքագրել և թարմացնել տվյալները համակարգերում
  • ⁠Հետևել ժամկետներին, հանդիպումներին և օրացույցներին
  • ⁠Աջակցել իրավաբաններին և թիմին ադմինիստրատիվ ու քարտուղարական աշխատանքներում
  • Պատրաստել ամփոփագրեր, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր

Պահանջներ

  • ⁠Հայերենի և անգլերենի ազատ տիրապետում (գրավոր և բանավոր)
  • ⁠Գերազանց հաղորդակցման հմտություններ
  • ⁠Հաճախորդների հետ հեռախոսային հաղորդակցության փորձ կամ պատրաստակամություն
  • ⁠Բարձր կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Համակարգչային բազային գիտելիքներ և նոր ծրագրեր արագ սովորելու կարողություն
  • ⁠Ինքնուրույն աշխատելու և ժամկետները պահպանելու կարողություն
  • ⁠Իրավաբանական, ադմինիստրատիվ, հաճախորդների սպասարկման կամ call center ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
  • ⁠Երկարաժամկետ համագործակցության պատրաստակամություն

Աշխատանքի ձևաչափ՝ Հեռավար

Գրաֆիկ՝ Լրիվ դրույք (Երկուշաբթի – Ուրբաթ, շաբաթական 40 ժամ)

Աշխատաժամեր՝ 20:30 – 05:30 (Լոս Անջելեսի ժամանակով)

Աշխատավարձ՝ $750-$850 ամսական + տարեկան բոնուսներ՝ ըստ աշխատանքի արդյունքների

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 93 535361

Talent Bridge-ը նորարարական Մարդկային ռեսուրսների կառավարման աութսորս կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել արդյունավետ կամուրջ բիզնեսների և բարձրորակ ՄՌԿ լուծումների միջև։ Մեր առանձնահատկությունն է մասնագիտացված և անհատականացված ծառայությունների մատուցումը՝ հիմնված յուրաքանչյուր կազմակերպության յուրահատուկ պահանջների և զարգացման ռազմավարության վրա։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում