Իրավաբան / փաստաբան
Արտ-Լար
Նկարագրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ է իրավաբան/փաստաբան։
Պահանջվող հմտություններ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն,
- Հայկական օրենսդրության իմացություն,
- Պաշտոնական փաստաթղթերի պատրաստման, իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու և դատական գործընթացներում մասնակցելու ունակություն,
- Համակարգչային հմտություններ (MS Office),
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Պահանջվող որակներ
- Ճկուն մտածողություն, խոհեմություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Բարեխիղճ մոտեցում աշխատանքին,
- Թիմում աշխատելու կարողություն և հաղորդակցման հմտություններ,
- Պատասխանատվություն, բարեխղճություն և գաղտնիության պահպանում։
Աշխատանքի նկարագիր
- Իրավաբանական ծառայությունների տրամադրում ֆիզիկական և իրավաբանական անձանց,
- Փաստաթղթերի, դիմումների, գրավոր հարցումների կազմում և պատրաստում,
- Դատական գործընթացներում ներկայացուցչություն,
- Իրավաբառարանային խորհրդատվություն,
- Կառավարական և այլ պետական մարմինների հետ աշխատանք,
- Տեղեկատվության և փաստաթղթերի հավաքագրում և վերլուծություն։
Աշխատանքի պայմաններ
- Աշխատանքային պայմանագիր։
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա՝ 9:00-18:00, ընդմիջում՝ 13:00-14:00։
- Սրճդադարի ժամեր՝ 9:30-10:15 և 15:30-16:00-ն ընկած ժամանակահատվածում՝ 15 րոպե
«Արտ-Լար» հաշվապահական ընկերությունն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ կայուն և վստահելի ներկայություն ունի Հայաստանի հաշվապահական շուկայում։ Իր 23 տարվա գործունեության ընթացքում ընկերությունը ձևավորել է մասնագիտական բարձր ստանդարտների վրա հիմնված մշակույթ և դարձել է ոլորտի առաջատարներից մեկը։
Այսօր «Արտ-Լար»-ը միավորում է մոտ 120 փորձառու մասնագետների թիմ, որոնք մատուցում են հաշվապահական, հարկային, ֆինանսական հաշվառման և խորհրդատվական համալիր ծառայություններ՝ բազմաբնույթ ոլորտներ ներկայացնող հաճախորդների համար։ Ընկերությունը վստահելի գործընկեր է ինչպես փոքր ու միջին բիզնեսի, այնպես էլ խոշոր ընկերությունների համար՝ ապահովելով ճշգրիտ հաշվառման, օրենսդրությանն համապատասխան և հաճախորդամետ մոտեցում յուրաքանչյուր համագործակցության մեջ։
«Արտ-Լար»-ի երկարամյա փորձը, տեխնոլոգիական արդիական լուծումների կիրառումը և մասնագիտական թիմի բարձր որակավորումը հիմք են ստեղծել կայուն զարգացման և հաճախորդների լայն բազայի ձևավորման համար։