
Իրավաբան (Aspectus Law Group)
Talentus HR
Նկարագրություն
Talentus HR-ի գործընկեր Aspectus ընկերությունը փնտրում է փորձառու Իրավաբանի՝ թիմը ուժեղացնելու և իրավական գործընթացները բարելավելու համար։
Պարտականություններ
- Իրավաբանական խորհրդատվության տրամադրում (գործարքներ, կորպորատիվ հարցեր, հարկային իրավունք և այլն),
- Ընկերության գործընկերների իրավական սպասարկում՝ պայմանագրերի ու համաձայնագրերի կազմում և դիտարկում,
- Գործարքների իրավական աջակցություն և ուղեկցում,
- Իրավաբանական բնույթի փաստաթղթերի կազմում,
- Ներկայացուցչություն գործնական հանդիպումներում և բանակցություններում, ինչպես պետական մարմիններում, այնպես էլ մասնավոր կազմակերպություններում,
- Դիմումների, հայցադիմումների, բողոքների նախագծերի կազմում։
Պահանջներ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ իրավաբանի պաշտոնում,
- Գերազանց գիտելիքներ քաղաքացիական, աշխատանքային և առևտրային իրավունքում,
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերեն ցանկալի,
- Պատասխանատվության բարձր զգացում, մանրուքների նկատմամբ ուշադրություն։
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք՝
- 💼 Կայուն և զարգացող աշխատանքային միջավայր,
- 💼 Մրցակցային աշխատավարձ,
- 💼 Աշխատանք պրոֆեսիոնալ և համախմբված թիմում,
- 💼 Զարգացման և աճի հնարավորություն։
Talentus HR -ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:
«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։
Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:
Առաջարկվող ծառայություններն են`
- Թափուր հաստիքների համալրում
- ՄՌ աուդիտ
- ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
- Թիմակազմավորում
- Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
- Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
- Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
- Արտոնությունների փաթեթի մշակում
- KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
- Կադրային գործ
- Աշխատակիցների Onboarding and Offboarding
Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը: