Իրավաբան
Եվրասիա ԲՀԿ
Նկարագրություն
Կազմակերպությունը փնտրում է իրավաբանի, որը կապահովի կազմակերպության գործունեության իրավական սպասարկումը, իրավական խորհրդատվությունը և իրավական փաստաթղթերի պատշաճ կազմումն ու ուսումնասիրությունը։
Պարտականություններ
- Կազմակերպության գործունեության իրավական սպասարկում և իրավական խորհրդատվության տրամադրում։
- Պայմանագրերի, համաձայնագրերի, դիմումների, լիազորագրերի և այլ իրավական փաստաթղթերի կազմում և ուսումնասիրում։
- Կազմակերպության կողմից կնքվող պայմանագրերի իրավական փորձաքննություն։
- Օրենսդրության փոփոխությունների մշտադիտարկում և դրանց վերաբերյալ համապատասխան ստորաբաժանումներին տեղեկացում։
- Իրավական հարցերով գրությունների, պատասխանների և պաշտոնական փաստաթղթերի պատրաստում։
- Անհրաժեշտության դեպքում հայցադիմումների, առարկությունների, բողոքների և այլ դատավարական փաստաթղթերի կազմում։
- Կազմակերպության ներքին իրավական ակտերի, հրամանների և կարգերի մշակմանը մասնակցություն։
- Աշխատանքային հարաբերություններին վերաբերող իրավական հարցերի կարգավորում։
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրությունների և պահանջների ուսումնասիրություն ու պատասխանների նախապատրաստում։
- Փաստաթղթերի իրավական համապատասխանության ստուգում և փաստաթղթաշրջանառության իրավական վերահսկողություն։
- Իրավական բնույթի հարցերի վերաբերյալ ղեկավարությանը եզրակացությունների և առաջարկությունների ներկայացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն իրավական ոլորտում
- Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը տիրապետում։
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
- MC Oficce և իրավական տեղեկատվական համակարգերի իմացություն
- Ժամանակի կառավարում և բազմախնդրություն
- Բանակցությունների արդյունավետ վարում