Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 200,000-500,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Իրավաբանական, Անշարժ Գույք
Վերջնաժամկետ`
11.09.2026

Նկարագրություն

Ապարտո անշարժ գույքի գործակալությունը փնտրում է իրավաբան, ով կմիանա մեր թիմին և կապահովի անշարժ գույքի գործարքների իրավական ամբողջական գործընթացը

Պարտականություններ

  • Անշարժ գույքի առուվաճառքի, վարձակալության և այլ գործարքների իրավական ուղեկցում
  • Պայմանագրերի կազմում, ուսումնասիրում և խմբագրում
  • Անշարժ գույքի փաստաթղթերի իրավական ուսումնասիրություն
  • Գործարքների ընթացքում հնարավոր իրավական ռիսկերի բացահայտում և կանխարգելում
  • Հաճախորդներին իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում
  • Գործակալության և հաճախորդների միջև պայմանագրային հարաբերությունների իրավական ապահովում
  • Իրավական հարցերով համագործակցություն գործակալների և ընկերության այլ բաժինների հետ

Պահանջներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • ՀՀ օրենսդրության, հատկապես անշարժ գույքի և պայմանագրային իրավունքի լավ իմացություն
  • Հայերենի գերազանց իմացություն
  • Ռուսերենի և անգլերենի իմացություն
  • Պատասխանատվություն և բարձր կազմակերպվածություն
  • Վերլուծական մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 10.00-19.00

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Սայաթ-Նովայի պողոտա, 19/1
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
055804035

«ԱՊԱՐՏՈ» անշարժ գույքի գործակալությունը հիմնադրվել է 2023 թվականի մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում, երբ հիմնադիր տնօրեն Ալեքս Բաբաջանյանը Երևանի անշարժ գույքի զարգացող շուկայում արդեն 6 տարվա հաջողված փորձից հետո որոշեց ստեղծել մի կազմակերպություն, որի նպատակն էր կոտրել շուկայում առկա բացասական կարծրատիպերը անշարժ գույքի գործակալների մասին և մատուցել որակյալ ծառայություններ՝ հաճախորդներին առաջարկելով առանց ավելորդ խնդիրների և խոչընդոտների գնել, վաճառել, վարձով տալ կամ վարձակալել անշարժ գույք Երևանում։

Մեր Ընկերության Սկիզբը

Կարճ ժամանակահատվածում «Ապարտո»-ի թիմը գրանցեց անհավանական ցուցանիշներ՝ դառնալով Հայաստանյան անշարժ գույքի շուկայում մրցակից և աշխատելաոճ թելադրող գործակալություն մի շարք հայտնի ու ավելի մեծ կազմակերպությունների համար, որոնք ունեն տասնյակ և ավելի տարիների պատմություն։ «Ապարտո»-ի շուկայում հայտնվելուց հետո մենք փոխեցինք մեր շատ մրցակիցների մարկետինգային, իսկ որոշ դեպքերում նաև աշխատանքային ռազմավարությունը անշարժ գույքի Հայաստանյան շուկայում՝ լինելով առաջատարներից մեկը մեր մրցակիցների կողքին։

Մեր առաքելությունն է օգնել անհատներին և ընտանիքներին գտնել իրենց երազանքների բնակարանը, առանձնատունը կամ բիզնես տարածքը գնելու կամ վարձակալելու նպատակով։ Մենք առաջնահերթություն ենք տալիս հաճախորդների գոհունակությանը՝ տրամադրելով անհատականացված մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի, գնահատելով և' հաճախորդի, և' մեր ժամանակը։

 

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
13th salary
13-րդ աշխատավարձ
Trainings
Թրեյնինգներ
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում