Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Իրավաբան

Talentus HR

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 150,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ
Ոլորտ` Իրավաբանական
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
15.08.2026

Նկարագրություն

Talentus HR-ի գործընկեր կազմակերպությունը փնտրում է սկսնակ Իրավաբանի՝ ներքին իրավաբանական գործընթացները կազմակերպելու և վարելու համար։

Պարտականություններ

  • Ընկերության իրավական սպասարկում՝ պայմանագրերի ու համաձայնագրերի կազմում և դիտարկում,
  • Գործարքների իրավական աջակցություն և ուղեկցում,
  • Իրավաբանական բնույթի փաստաթղթերի կազմում,
  • Ներկայացուցչություն գործնական հանդիպումներում և բանակցություններում, ինչպես պետական մարմիններում, այնպես էլ մասնավոր կազմակերպություններում,
  • Դիմումների, հայցադիմումների, բողոքների նախագծերի կազմում։

Պահանջներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Մինչև 1 տարվա աշխատանքային փորձ ոլորտում,
  • Գերազանց գիտելիքներ քաղաքացիական, աշխատանքային և առևտրային իրավունքում,
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերեն ցանկալի,
  • Պատասխանատվության բարձր զգացում, մանրուքների նկատմամբ ուշադրություն։

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք՝

  • 💼 Կայուն և զարգացող աշխատանքային միջավայր,
  • 💼 Մրցակցային աշխատավարձ,
  • 💼 Աշխատանք պրոֆեսիոնալ և համախմբված թիմում,
  • 💼 Զարգացման և աճի հնարավորություն։

Աշխատանքը՝ երկուշաբթիից-ուրբաթ, 11:00-18:00

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 93 829928

Talentus HR-ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:

«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։

Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:

Առաջարկվող ծառայություններն են`

  • Թափուր հաստիքների համալրում
  • ՄՌ աուդիտ
  • ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
  • Թիմակազմավորում
  • Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
  • Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
  • Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
  • Արտոնությունների փաթեթի մշակում
  • KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
  • Կադրային գործ
  • Աշխատակիցների Onboarding and Offboarding

Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում