Իրավաբան
HS partners law firm
Նկարագրություն
Էյչ Էս Փարթներս իրավաբանական ընկերությունն աշխատանքի է հրավիրում իրավաբանի
Աշխատանքային պարտականություններ.
- Դիմումների, հայցադիմումների, բողոքների կազմում,
- Պայմանագրերի և այլ գրությունների կազմում,
- Իրավական վերլուծությունների կատարում,
- Սեղմ ժամկետում և պատշաճ որակով հանձնարարված առաջադրանքների կատարում:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Ներպետական օրենսդրության գերազանց իմացություն,
- Համակարգչային հմտություններ՝ MS Office (Excel, Word, Outlook) փաթեթների լավ իմացություն,
- Վերլուծական և կազմակերպչական հմտություններ,
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է,
- Իրավական ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է:
Անձնական հատկանիշներ.
- Կարգապահություն և պատասխանատվություն,
- Հետազոտելու և լուծումներ գտնելու ունակություն,
- Թիմում աշխատելու և համագործակցելու ունակություն,
- Արդյունքների ստացման նպատակասլացություն:
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկը՝ 5 օրյա,
- Աշխատաժամանակը՝ 09:00-ից մինչև 18:00-ն, մեկ ժամ ընդմիջում։
Էյչ Էս Փարթներս իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է իրավաբան-փաստաբանների կողմից, ովքեր տարիներ շարունակ գործունեություն են իրականացրել իրավական համակարգում: Հիմնադրման պահից Ընկերությունը ստանձնել է մարդու իրավունքների ազնիվ և բարեխիղճ պաշտպանության առաքելությունը՝ չմոռանալով իրավունքի քրիստոնեական արմատների մասին:
Պատահական չէ այն հանգամանքը, որ Ընկերությունը որդեգրել է այնպիսի կարգախոս, որն ուղղված է իրավունքը ճանաչելուն, քանի որ այդ դեպքում է միայն հնարավոր կանխել իրավունքի հնարավոր խախտումը և հասնել հաջողության ցանկացած իրավիճակում: Այլ կերպ ասած, իրավունքի պաշտպանության եղանակներից կարևորում ենք իրավունքի ինքնապաշտպանությունը, որն անմիջականորեն ածանցվում է սեփական իրավունքը ճանաչելուց և գիտակցելուց:
Կարևորելով իրավունքի դերը հասարակական կյանքում՝ ցանկանում ենք ընդգծել մարդու հիմնարար իրավունքների շրջանակը, որոնց որակյալ պաշտպանությունը կախված է նրանից, թե որքանով է մասնագիտացված Ձեր ներկայացուցիչը և որքան ճիշտ է ընտրված պաշտպանության ռազմավարությունը. դրանք են՝
1) Կյանքի իրավունք
2) Ազատության իրավունք
3) Խոսքի /մտքի/ իրավունք
4) Աշխատելու /արարելու, ստեղծագործելու/ իրավունք
5) Ընտանիքի իրավունք
6) Սեփականության իրավունք:
Իրավունքի պաշտպանության գործընթացում առաջնորդվում ենք բացառապես մարդու արժանապատվության՝ որպես իրավունքի սկզբնաղբյուրի և բարոյականության՝ որպես իրավունքի ինքնասահմանափակման հասկացությունների հաշվառմամբ: