Իրավաբան
ԱՏԳ
Նկարագրություն
Որպես իրավաբան՝ Դուք կապահովեք ընկերության իրավական գործունեության օրինականությունը, պայմանագրային գործընթացների ճիշտ կազմակերպումը, ինչպես նաև իրավական խորհրդատվություն կտրամադրեք բոլոր բաժիններին։ Այս դերը հարմար է այն մասնագետների համար, ովքեր ունեն վերլուծական մտածողություն, մանրակրկիտ մոտեցում և բարձր պատասխանատվություն իրենց աշխատանքի հանդեպ։
Պարտականություններ
- Մշակել և կազմել աշխատանքային, քաղաքացիական, առևտրային, վարձակալության և այլ տեսակի պայմանագրեր, հավելվածներ և իրավական փաստաթղթեր,
- Իրականացնել պայմանագրերի իրավական փորձաքննություն՝ ապահովելով դրանց համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը,
- Վերահսկել պայմանագրերի ստորագրման, պահպանման և հաշվառման ընթացակարգերը,
- Տրամադրել իրավական խորհրդատվություն ընկերության ղեկավարությանը և բոլոր ստորաբաժանումներին,
- Աջակցել մարդկային ռեսուրսների բաժնին աշխատանքային հարաբերությունների իրավաչափ ձևակերպման հարցերում,
- Պատրաստել իրավական եզրակացություններ, պաշտոնական նամակներ և կարծիքներ պետական մարմինների ու գործընկերների հասցեին,
- Ներկայացնել ընկերության շահերը պետական մարմինների և, անհրաժեշտության դեպքում, դատարանների առջև,
- Հետևել օրենսդրական փոփոխություններին և ներկայացնել դրանց ազդեցությունը ընկերության գործունեության վրա,
- Վարել և պահպանել իրավական փաստաթղթաշրջանառությունը՝ ապահովելով ամբողջականություն և մատչելիություն։
Պահանջներ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ իրավաբանական ոլորտում (նախընտրելի՝ ընկերությունում կամ իրավաբանական խորհրդատվական կազմակերպությունում),
- ՀՀ քաղաքացիական և աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Վերլուծական մտածողություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ, պատասխանատվություն և կազմակերպվածություն։
ATG is an innovative engineering company that was founded in 2017, with the vision of creating an environment where science and innovation turn into real solutions. At the heart of our journey lies the belief that technology can shape a safer, faster-growing and stronger future.
We aspire to become a leading center for the creation and fast adoption of innovative technologies. ATG brings together young and experienced professionals who, by working side by side, are building a solid foundation for generations to come.