Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Իրավաբան

ՍՊԱՅԿԱ ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Իրավաբանական
Վերջնաժամկետ`
31.07.2025

Նկարագրություն

Ընկերության գործունեության իրավական սպասարկում, շահերի ներկայացում դատական, իրավապահ և այլ պետական մարմիններում:

Պարտականություններ

  • Պայմանագրերի նախապատրաստում, ստուգում,նախապահանջների, հայցադիմումների, դիմումների նախապատրաստում,
  • Պետական մարմիններին հարցումների, դիմումների ներկայացում,
  • Իրավական խորհրդատվությունների, եզրակացությունների տրամադրում ղեկավարությանը և այլ բաժիններին,
  • Պայմանագրերի վարում,
  • Դատական, իրավապահ և այլ պետական մարմիններում ընկերության շահերի պաշտպանություն
  • Այլ պետությունների օրենսդրության ուսումնասիրություն և եզրակացությունների տրամադրում:

Պահանջներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Քաղաքացիական, վարչական, պայմանագրային իրավունքի և օրենսդրության իմացություն,
  • MS Office իմացություն,
  • Փաստաբանական արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • 2-3 տարվա աշխատանքային փորձը մասնագիտական բնագավառում պարտադիր է,
  • Աշխատանքային փորձը դատական ոլորտում, խոշոր/միջազգային առևտրային կազմակերպություններում, հայտնի իրավաբանական ընկերություններում կդիտվի որպես առավելություն,
  • Արտասահմանյան բուհերում կրթությունը կդիտվի որպես առավելություն:
Ընկերության մասին
address
Հասցե
ք.Երևան, Բագրատունյաց 70/18
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
060704444

"Սպայկա" Ընկերությունը ստեղծվել է 2001 թվականին և հիմնադրման պահից առաջնորդվում է շուկայի իրական պահանջարկների բացահայտման սկզբունքով` առավել արդյունավետորեն ապահովելով հաճախորդի կարիքները: Տարեց տարի մեր Ընկերությունն ընդլայնում է իր գործունեության դաշտը: Արդեն մի քանի տարի է ինչ "Սպայկան" հանդիսանում է Հայաստանում միջազգային ավտոբեռնափոխադրման առաջատար` իրականացնելով տրանսպորտային բեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ` բարձր մակարդակով և համաձայն միջազգային չափանիշների: 2009 թվականին "Սպայկան" ոտք դրեց զարգացման նոր փուլ և օգտագործելով առկա փորձը կարողացավ հնարավորինս կարճ ժամանակահատվածում առաջատար դիրքեր գրավել թարմ մրգի և բանջարեղենի արտահանման բնագավառում: Մենք ստեղծել ենք "Արարատֆրուտ" բրենդը , որը գրավել է իր ուրույն տեղը շուկայում և դարձել հայկական բարձրակարգ մրգի և բանջարեղենի այցեքարտ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free parking
Անվճար կայանում
Sports Package
Սպորտային փաթեթ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում