
Իրավաբան
Premium Machinery Armenia
Նկարագրություն
Պրեմիում Մաշիների Էյ Էմ ընկերությունը աշխատանքի է հրավիրում մոտիվացված թիմակցի իրավաբանի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։
Պարտականություններ
Ընկերության և նրա կապալառու ընկերությունների (այսուհետ՝ միասին կամ առանձին՝ «Ընկերություն») իրավաբանական ծառայությունների և գործունեության իրավական մասի ապահովում, որը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալով.
- Իրավաբանական խորհրդատվության տրամադրում ընկերության գործունեության ընթացքում բարձրացված խնդիրների վերաբերյալ,
- Օրենսդրության պահանջներին համապատասխան իրավական բովանդակության փաստաթղթերի կազմում,
- Ստորագրվելիք փաստաթղթի իրավական ռիսկերի գնահատում և կանխատեսում, ռիսկային պայմանների հայտնաբերման դեպքում լիազորված անձանց իրազեկում, ինչպես նաև հնարավոր նվազ ռիսկային լուծում առաջարկելը,
- Ընկերության անունից կնքվելիք պայմանագրերի, հուշագրերի, պայմանագրերի պատրաստում/իրավական փորձաքննություն,
- Ընկերության ներկայացուցչություն վարչական մարմինների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում,
- Իրավասության շրջանակներում մասնակցություն ընկերություն ներկայացված ֆիզիկական և իրավաբանական անձանց հայտարարությունների, ինչպես նաև պետական մարմինների կառավարմանը և նամակագրության պատրաստմանը,
- Օրենսդրական նորություններին, դրանց վերլուծությանը ծանոթություն, ընկերության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին և անձանց տեղեկատվության տրամադրում և ներքին կարգավորող փաստաթղթերում համապատասխան փոփոխությունների իրականացում,
- Ապրանքանիշերի գրանցում և հարակից իրավական փաստաթղթերի պատրաստում,
- Ընկերության շահերի պաշտպանությունը բոլոր ատյանների դատարաններում, ներկայացվելիք փաստաթղթերի կազմում (հայց, հակընդդեմ հայց, հակընդդեմ հայց, բողոք, դիմում, միջնորդություն և այլ անհրաժեշտ փաստաթղթեր),
- Նոր նախագծերի, նոր ապրանքների ստեղծման/իրականացման/գործարկման գործընթացի իրավական աջակցություն,
- Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ առաջադրանքների կատարում:
Պահանջներ
- Իրավաբանական կրթություն,
- Աշխատանքային փորձ ոլորտում առնվազն 2 տարի։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9։30-18։30։
«Premium Machinery Armenia»-ն վրացական հոլդինգ «Tegeta Motors»-ի դուստր ընկերությունն է: PMA-ն այսօր հանդիսանում է շինարարական, գյուղատնտեսական սարքավորումների հետևյալ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ JCB, Renault, Fendt, Zetor և այլն:
Ընկերությունը նաև անցել է կորպորատիվ և մանրածախ հաճախորդներին ավտոմոբիլային ապրանքների և ծառայությունների ամբողջական տեսականի առաջարկելու հաջող ճանապարհ: Ընկերությունը գործունեություն է ծավալում թեթև և ծանր մեքենաների ախտորոշման և վերանորոգման, քսանյութերի, անվադողերի, պահեստամասերի և այլնի վաճառքով։ Վաճառքն իրականացվում է մանրածախ, B2B և մեծածախ ուղիներով։
PMA-ն այն ընկերությունն է, որը կենտրոնացած է շարունակական զարգացման և կատարելագործման վրա: