Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Իրավաբան

Ֆլեշ ՍՊԸ

Ոլորտ` Իրավաբանական Ծառայություններ, Ապահովագրություն
Վերջնաժամկետ` 13.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին

Նկարագրություն

Ֆլեշ ընկերությունն աշխատանքի է հրավիրում իրավաբանի։

Պարտականություններ

  • Ընկերության ներքին և անհատական իրավական ակտերի, պայմանագրերի և այլ փաստաթղթերի նախագծերի մշակում, իրավական փորձաքննության իրականացում, եզրակացության տրամադրում,
  • Կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի մշակում,
  • Հետազոտել և հետևել ՀՀ-ում օրենսդրական կարգավորումները, տեղյակ պահել կազմակերպության ղեկավարներին կազմակերպության գործունեությանը վերաբերող օրենսդրական որևէ փոփոխության մասին,
  • Ընկերության կողմից կնքվող պայմանագրերի ուսումնասիրություն և կնքման աշխատանքների մասնակցություն,
  • Դատավարական փաստաթղթերի կազման աջակցություն, ինչպես նաև դրանց կազմում,
  • Ընկերության շահերի ներկայացում պետական և ոչ պետական մարմիններում, միջազգային և այլ կառույցներում,
  • Կազմակերպությանը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և տրամադրում իրավաբանական կարծիքներ և եզրակացություններ դրանց վերաբերյալ,
  • Կատարել պաշտոնական հրահանգներով կամ տնօրենի հրամաններով և կարգադրություններով իր վրա դրված պարտականությունները, ենթարկվել իր անմիջական ղեկավարի օրինաչափ պահանջներին:

Պահանջներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • Աշխատանքային փորձ,
  • ՀՀ օրենսդրության՝ քաղաքացիական և վարչական իրավունքի գերազանց իմացություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Համակարգչային հմտություններ՝ MS Office (Excel, Word, Outlook),
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Ե. Կողբացու 30
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
093008424

ՖԼԵՇ-ը վառելիք ներմուծող և վաճառող ընկերություն է, որն ավելի քան 30 տարի է, ինչ հայկական բրենդինգային կազմակերպությունների կողքին ունի իր ուրույն տեղը։

Երբ որակյալ սպասարկումը սկսկվում է պահեստավորումից։ Միջազգային ստանդարտներին համապատասխան որակյալ վառելիքը պահեստավորվում Է եզակի կրիչներում ։ Պահպանումից հետո հատուկ պայմաններում առաքվում է բենզալցակայաններ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ Իր ողջ գործունեության ընթացքում ՖԼԵՇ-ը՝ հիմնվելով սեփական և միջազգային փորձի վրա, ստեղծել է սեփական ասելիքը հայկական շուկայում, դարձել է մի շարք կազմակերպությունների վստահելի գործընկերը:

Մեզ վստահում են 7000 կազմակերպություն։

Ոգեշնչվելով սեփական աշխատանքներից ստացված արդյունքներով, գործընկերների գոհունակությամբ և իր աշխատակազմի ստեղծագործականությամբ՝ ՖԼԵՇ-ը մշտապես իր առջև դնում է նոր նպատակներ՝ կյանքի կոչել գաղափարներ, որոնք կլինեն գործընկերների հաջողության գրավականը:

Ֆլեշ՝ ավելի քան 100 բենզալցակայան ամբողջ Հայաստանում։

Ֆլեշ՝ վստահի՛ր

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում