Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Իրավաբանական Ծառայություններ, Ապահովագրություն
Վերջնաժամկետ` 28.05.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու

Աշխատանքային հիմնական պարտականություններ

  • Իրավաբանական խորհրդատվության տրամադրում (գործարքներ, կորպորատիվ հարցեր, ներդրումներ և այլն),
  • Գործարքների իրավական աջակցություն և ուղեկցում,
  • Իրավաբանական բնույթի փաստաթղթերի կազմում,
  • Ներդրումային հարցեր,
  • Հարկային և մաքսային հարցեր,
  • Ներկայացուցչություն գործնական հանդիպումներում և բանակցություններում, ինչպես պետական մարմիններում և մասնավոր կազմակերպություններում,
  • Ընթացիկ իրավաբանական սպասարկում,
  • Այլ աշխատանքային պարտականություններ։

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն բակալավրի աստիճան կամ ավելի բարձր:

Պահանջվող հմտություններ

  • Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ կորպորատիվ, պայմանագրային, հարկային, մաքսային, ներդրումային և խորհրդատվական ոլորտներում,
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ և հմտություններ,
  • Ինքնուրույն աշխատելու և որոշումներ կայացնելու հմտություններ,
  • Թիմային աշխատանքին ներգրավելու կարողություններ,
  • Գործնական հաղորդակցության և բանակցությունների վարման հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Աշխատասիրություն և պատասխանատվություն ստանձնելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր` հնգօրյա աշխատանքային շաբաթ՝ 9:00-18:00։

Աշխատանքը իրականացվում է գրասենյակից։

Ընկերության մասին
address
Հասցե
Տեյան 1/1
address
Աշխատակիցների քանակ
1-15

Մենք տրամադրում ենք խորհրդատվություն բիզնեսի կառավարման, իրավական, ֆինանսական և վաճառքի խթանման , նոր նախագծերի մշակման և իրագործման, ֆրանչայզ մոդելների ստեղծման և ձեռք բերման գծով, աջակցում ենք ընկերություններին մշակել համապատասխան ռազմավարություն, ուղեկցում ենք տնտեսական գործունեության բոլոր փուլերում: Մենք օգնում ենք օպտիմալացնել ընկերության գործունեությունը, կրճատել ծախսերը, գտնել նորագույն տեխնոլոգիական լուծումներ, բիզնեսում կիրառել նորորարական մոտեցումներ և արդիականացնել այն՝ ապահովելով շարունակական աճ և լուրջ արդյունքների ստացում:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում