Իրավաբան
Բի Սեյֆ Գրուփ
Նկարագրություն
Be Safe Group իրավաբանական ընկերությունը աշխատանքի է հրավիրում իրավաբանների:
Պարտականություններ
- Իրավաբանական փաստաթղթերի կազմում, ուսումնասիրություն,
- Հայցադիմումների, դիմուների, բողոքների կազմում
- Հարկադիր կատարման ծառայության հետ աշխատանքների կազմակերպում,
- Սնանկության վարույթին առնչվող փաստաթղթերի կազմում:
Պահանջներ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Աշխատանքային փորձը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա՝ 09։00-18։00։ Աշխատանքը՝ լրիվ դրույք։
Բի Սեյֆ Գրուփ-ը հիմնադրվել է 2017 թվականին։ Իր գործունեության ողջ ընթացքում Բի Սեյֆ Գրուփ-ին հաջողվել է դառնալ ժողովրդական ընկերություն, իրավական օգնություն ցուցաբերել բոլորին՝ անկախ իրենց սոցիալական դիրքից և պատկանելիությունից։
BeSafe Group ընկերության առաքելությունն է աջակցել նորաստեղծ և արդեն իսկ շուկայում կայացած ընկերություններին հաղթահարել խոչընդոտները, առավելագույնս իրագործել ընձեռնված հնարավորությունները, հասնել նպատակներին, բարձրացնել արդյունավետությունը և ապահովել կայուն զարգացում։
BeSafe Group-ն իր շուրջը համախմբել է տաղանդավոր և ստեղծագործ մարդկանց, որոնք տարբեր բնագավառներում իրականցնում են մասնագիտացված գործունեություն։