Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Իրավաբանական
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
29.09.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

«Վիրտուլեքս» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում կորպորատիվ իրավունքի մասնագիտացմամբ իրավաբանի`լրիվ աշխատանքային օրվա աշխատանքային գրաֆիկով, աշխատավարձը` բանակցային, աշխատանքի սկիզբը`պայմանավորվածություն ձեռք բերելու օրվանից:

Պահանջվող կրթություն և հմտություններ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն (նաև բակալավրի աստիճան)
  • Կազմակերպչական հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում
  • Վերլուծական մտածողություն, ճկունություն, մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու, ժամանակի կառավարման հմտություններ և ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Առաջադրանքները ճիշտ և ժամանակին կատարելու, հատկապես՝ վերջնաժամկետների պահպանման ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Հաղորդակցման և բանակցելու հմտություններ
  • Համակարգչից վարժ օգտվելու կարողություն, այդ թվում՝ MS Office (MS Word, Excel, Outlook) փաթեթի գերազանց իմացություն
  • Աշխատանքային փորձը իրավաբանական ոլորտում և լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:
  • Փաստաբանի արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն։

Աշխատանքային պարտականություններ

  • Իրավական հարցերով խորհրդատվություն
  • Պայմանագրերի, հանձնարարագրերի, տեղեկանքների, նամակների և այլ փաստաթղթերի կազմում
  • Փաստաթղթերի իրավական վերլուծություն և իրավաբանական եզրակացությունների ու հանձնարարականների նախապատրաստում
  • Գործընկերների և պայմանագրի կողմերի հետ բանակցությունների վարում և/կամ իրավաբանական ուղեկցություն
  • Ներկայացուցչություն դատարանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում
  • Կազմակերպությունների փաստաթղթաշրջանառության իրավական վերլուծություն
  • Բիզնես գործընթացների իրավաբանական ուղեկցում և իրավական ռիսկերի գնահատում
  • Կազմակերպությունների գործարքների իրավաբանական ուղեկցում
  • Դատական գործի հնարավոր ելքի և ընթացքի հեռանկարային գնահատում, վեճերի լուծմանն ուղղված նախադատական բանակցությունների վարում
  • Հարկման, հարկային պլանավորման և օպտիմալացման հարցերով խորհրդատվություն։

Դիմելու կարգ

Մրցույթին մասնակցելու համար նշված պայմաններին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը virtulexllc@gmail.com էլ. հասցեին` նամակի առարկա դաշտում նշելով հաստիքի անվանումը:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում