
Իրավաբան
«Թել-Սել» ԲԲԸ
Նկարագրություն
Telcell-ը փնտրում է իրավաբան, ով կաշխատի իրավաբանական թիմի հետ՝ պատրաստելով տարբեր իրավական փաստաթղթեր և անհրաժեշտության դեպքում կկատարի այլ իրավական գործառույթներ:
Պարտականություններ
- Կազմել, մշակել և խմբագրել պայմանագրեր, ներքին իրավական ակտեր, արձանագրություններ, դիմումներ, հարցումներ և այլ պահանջվող փաստաթղթեր,
- Գործել պետական մարմիններում և ներկայացնել ընկերությունը վերջիններիս հետ հարաբերություններում,
- Ապահովել օրինական փաստաթղթերի շրջանառությունը և դրանց վերաբերյալ հաշվետվություններ պատրաստել,
- Պատրաստել պետական մարմիններից կամ առևտրային կազմակերպություններից ստացված հարցումների պատասխանները և արձանագրությունները,
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ,
- Ուսումնասիրել տեղական և միջազգային իրավական լավագույն փորձը և գործեք համապատասխան լուծումներով և գաղափարներով,
- Կատարել այլ իրավաբանական գործառույթները՝ ըստ անհրաժեշտության։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն իրավագիտության ոլորտում,
- Առնվազն 1+ տարվա փորձ իրավաբանական գրասենյակում կամ առևտրային կազմակերպությունում՝ որպես իրավաբան,
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի իմացություն,
- Համակարգչային գրագիտություն,
- Ժամկետներում, լարված իրավիճակներում և միաժամանակ տարբեր ուղղություններով աշխատելու ունակություն։
- Թիմում աշխատելու ունակություն և պատրաստակամություն։
Հավելյալ նշումներ
Եթե Դուք համապատասխանում եք առաջադրված պահանջներին, խնդրում ենք նշված էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր թարմացված CV-ն՝ վերնագրելով այն՝ “Իրավաբան”:
Թել-Սել ՓԲԸ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր հետաքրքրված մասնագետներին, սակայն կապ է հաստատվելու միայն ընտրության նախնական փուլն անցած դիմորդների հետ։
Telcell-ը առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի վճարահաշվարկային շուկայում 2007-ից սկսած։ Ընկերությունն ունի 350-ից ավելի աշխատակից, ովքեր միասին զարգացնում են բրենդի պրոդուկտները։
Ինչով ենք մենք զբաղվում
Telcell-ը վճարահաշվարկային ծառայություններ մատուցող էկոհամակարգ է, որի հիմնական պրոդուկտներից մեկը Telcell Wallet հավելվածն է։ Մենք այն անընդհատ բարելավում ենք, որպեսզի օգտատերերը ծառայությունների ամբողջական սպեկտր ստանան։
Էկոհամակարգի զարգացման համար մեծ նշանակություն ունեն նաև մյուս ենթաբրենդները՝ BON by Telcell, Telcell Business, Telcell Terminal, Telcell Market (գործընկեր), Telcell Inkasatsia (գործընկեր)։ Պրոդուկտներն անընդհատ ավելանում են, և աշխատանքը դրանից էլ ավելի հետաքրքիր է դառնում։