
Իրավաբան
Կալիբրի Գրուպ
Նկարագրություն
Կալիբրի անշարժ գույքի գործակալությունը իր թիմը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում իրավաբանի, անշարժ գույքի հետ կապված գործարքների իրականացման համար:
Պարտականություններ
- Հաճախորդների իրավաբանական խորհրդատվություն(գործարքների կնքման, վերջիններիս իրավունքների և պարտականությունների վերաբերյալ), Գործարքների կնքում
- Գործարքներին նախապատրաստում, կնքում, իրավական փաստաթղթերի կազմում և հաճախորդների հետագա սպասարկում
- Պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում, բանկերում և այլ հաստատություններում ընկերության ներկայացում
- Պատրաստել կազմակերպության գործառույթների կատարման համար անհրաժեշտ իրավական փաստաթղթեր
- Ուսումնասիրել նոր օրինագծերը, կառավարության
որոշումները, հրամանները, օրենքի փոփոխությունները և
դրանցից բխող իրավական հետևանքները - Փաստաթղթաշջանառության ապահովվում
- Կատարել հաստիքից բխող այլ գործառույթներ և տնօրենի հանձնարարություններ
- Հետևել դրես-կոդին
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Բանակցելու հմտություններ
- Սթրեսակայունություն
- Թիմային աշխատանքի կարողություններ
- Զարգացած բանավոր և գրավոր խոսք
- Անգլերեն, ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր իմացություն
- Մարդկանց հետ հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ
- Համակարգչային գիտելիքներ
- Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը կախված է մասնագիտական և այլ որակներից։
Աշխատանքային օրեր և ժամերը՝ երկուշաբի-ուրբաթ՝ 10։00-19։00։ Շաբաթ՝ 10։00-18։00
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել լուսանկարով CV(Ինքնակենսագրականը) նշված էլ.հասցեին։
Ծառայությունները՝ Ռիելթորական և գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման, իրավաբանական և հաշտարարության ծառայություններ։
Մեր առաքելությունն է`
Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։
Գաղափարախոսությունը`
Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։
Դրա համար մենք՝
• Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով։
• Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ։
• Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով։
• Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։