Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներքին աուդիտոր

Byblos Bank Armenia CJSC

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
10.07.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

  • Իրականացնել մասնաճյուղերի թեսթավորման աշխատանքային գրաֆիկով նախատեսված աուդիտոական ընթացակարգերը, ներառյալ խնդիրների բացահայտումն ու սահմանումը, ինչպես նաև ապացույցների վերանայումն ու վերլուծությունը,
  • Անցկացնել հարցազրույցներ, վերանայել փաստաթղթեր, կազմակերպել և անցկացնել հարցումներ, շարադրել ամփոփ զեկույցներ և պատրաստել աշխատանքային փաստաթղթեր,
  • Աուդիտի խնդիրները և աուդիտի կողմից տրվող առաջարկները բացահայտել և փաստաթղթավորել թեմային վերաբերող անկախ դատողության հիման վրա,
  • Աուդիտորական աշխատանքների ընթացքում բացահայտված վերահսկողական համակարգի բոլոր թերությունների մասին անմիջապես տեղեկացնել Ներքին աուդիտի բաժնի ղեկավարին,
  • Շարունակաբար բարելավել աուդիտորական գործընթացները և ընթացակարգերը,
  • Զարգացնել և պահպանել արդյունավետ հարաբերություններ հաճախորդների և գործընկերների հետ,
  • Իրականացնել Ներքին աուդիտի բաժնի ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքներ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն բիզնեսի կազմակերպման, տնտեսագիտության կամ հարակից այլ ոլորտում ( ACCA / CIA կդիտվի որպես առավելություն),
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում կամ հավատարմագրված աուդիտորական կազմակերպությունում՝ պատասխանատու կամ նմանատիպ այլ պաշտոնում,
  • Բանավոր և գրավոր անգլերենի իմացություն,
  • Արագ ընկալելու կարողություն և ճկունություն,
  • Վերլուծական և խնդիրների լուծման հմտություններ,
  • Դրական և արհեստավարժ վերաբերմունք,
  • Ժամանակը առաջադրանքների մեջ ճիշտ բաշխելու և առաջնահերթություններ սահմանելու կարողություն՝ թիրախներին հասնելու նպատակով,
  • Microsoft office ծրագիրն արդյունավետ օգտագործելու կարողություն:

Հավելյալ նշումներ

Եթե Դուք համապատասխանում եք նշված պահանջներին և ցանկանում եք դիմել տվյալ աշխատատեղի համար, խնդրում ենք հետևել դիմելու ընթացակարգին: Հարցազրույցի կհրավիրվեն կենսագրության հիման վրա ընտրված թեկնածուները:

Ընկերության մասին
address
Հասցե
18/3 Amiryan Street, Area 0002, Yerevan, Armenia
Byblos Bank was the first Lebanese bank to operate in Armenia and is mainly focused on commercial and retail activities. Bank's activity is supervised by the Central Bank of Armenia.
Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում