
Ինտերիեր Դիզայներ
«ԲԱՐՍԻՍ» ՍՊԸ
Նկարագրություն
ԲԱՐՍԻՍ ՍՊ ընկերության «ԲԱՐՍԻՍ» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում աշխատանքային փորձով Ինտերիեր դիզայների
Աշխատանքային պարտականություններ
- Կազմակերպել և հետևել խանութ-սրահների ինտերիեր դիզայնին
- Կանոնավոր այցելություններ խանութ սրահներ
- Գծագրել ստենդների դիզայն
Պահանջվող հմտություններ
- Մասնագիտական բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ
- Համակարգչային (3D max, Auto Cad, Photoshop և այլն) ծրագրերի իմացություն
- Ռուսերեն, անգլերեն լեզուների տիրապետումը ցանկալի է
- Պորտֆոլիոյի առկայություն
Առավելություններ՝
- Մրցակցային բարձր աշխատավարձ, բոնուսներ
- Անվճար դասընթացներ, սեմինարներ, թրեյնինգներ
- Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
- Կորպորատիվ և ժամանցային միջոցառումներ
- Զեղչային փաթեթներ՝ հատուկ «ԲԱՐՍԻՍ» Ընկերության աշխատակիցների համար
Կարող եք ուղարկել Ձեր կենսագրությունը նշված էլ․ հասցեին։ հարցերի դեպքում կարող եք զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով:
Ընկերությունը հիմնադրվել է 1998թ.-ին՝ որպես «Բարս», այնուհետև՝ 2005թ.-ին, վերանվանվել է «Բարսիս»: 1998թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ «Բարսիս» ընկերության խանութների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատկազմը բաղկացած է 700 հոգուց, իսկ ընկերությունը հանդիսանում է խոշոր հարկատու։ Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` «Բարսիս»-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, «Բարսիս» ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը: