Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինտերիեր / Տեխնիկական դիզայներ

Դոմուս

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Արվեստ, Դիզայն
Վերջնաժամկետ`
16.10.2026

Նկարագրություն

Փնտրում ենք Ինտերիեր / Տեխնիկական դիզայներ, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի տարածքների չափագրմամբ, տեխնիկական գծագրերի և 3D վիզուալիզացիաների պատրաստմամբ, ինչպես նաև ստենդների, ցուցադրական գոտիների, մակետների, կահույքի և այլ կոնստրուկտիվ լուծումների նախագծմամբ։

Պարտականություններ

  • Տարածքների տեղում չափագրում և անհրաժեշտ տվյալների հավաքագրում

  • Չափագրությունների հիման վրա ճշգրիտ տեխնիկական գծագրերի պատրաստում

  • Հատակագծերի, կտրվածքների, պատերի բացվածքների և այլ տեխնիկական գծագրերի մշակում

  • Տարածքների 2D և 3D նախագծում և ֆունկցիոնալ դասավորության մշակում

  • 3D մոդելավորում և ֆոտոռեալիստիկ վիզուալիզացիաների պատրաստում

  • Ստենդների, ցուցադրական գոտիների և վաճառքային կոնստրուկցիաների նախագծում

  • Ցուցահանդեսային և ներկայացուցչական մակետների մշակում

  • Կահույքի և տարբեր կոնստրուկցիաների նախագծային լուծումների պատրաստում

  • Ապրանքների ցուցադրության և բրենդային տարրերի 3D վիզուալիզացիա

  • Նախագծերում չափերի, մասշտաբների, նյութերի և տեխնիկական տվյալների հստակ ներկայացում

  • Նախագծերի պատրաստում՝ արտադրության կամ իրականացման համար

  • Նախագծերի փոփոխությունների, ուղղումների և չափային ադապտացիաների իրականացում

  • Նախագծային ֆայլերի և նյութերի համակարգված պահպանում

Պարտադիր ծրագրային գիտելիքներ

  • Autodesk 3ds Max — պարտադիր

  • V-Ray և/կամ Corona Renderer — պարտադիր

  • Autodesk AutoCAD — պարտադիր

  • CorelDRAW — պարտադիր

  • Adobe Photoshop — ցանկալի

  • Adobe Illustrator — ցանկալի

  • Հիմնական շեշտադրում՝ 3ds Max + V-Ray/Corona + AutoCAD + CorelDRAW ծրագրերի վստահ կիրառում։

Պահանջներ

  • Տարածքների ինքնուրույն և ճշգրիտ չափագրման կարողություն

  • Չափագրությունից ճիշտ տեխնիկական գծագիր ստանալու հմտություն

  • AutoCAD-ով ճշգրիտ և ընթեռնելի գծագրերի պատրաստում

  • CorelDRAW-ով առկա ֆայլերի խմբագրում և մասնաճյուղերի դասավորությունների մշակում

  • 3D մոդելավորման և ֆոտոռեալիստիկ վիզուալիզացիայի լավ հմտություններ

  • Ստենդների, ցուցադրական կոնստրուկցիաների և մակետների նախագծման կարողություն

  • Չափերի, մասշտաբների և համամասնությունների նկատմամբ ճշգրիտ մոտեցում

  • Նյութերի և կոնստրուկտիվ լուծումների ընդհանուր պատկերացում

  • Նախագիծը արտադրության/իրականացման համար հասկանալի ձևով ներկայացնելու կարողություն

  • Դետալների նկատմամբ ուշադրություն և ժամկետների պահպանում

  • Միաժամանակ մի քանի նախագծերի հետ աշխատելու կարողություն

Հավելյալ նշումներ

Կրթություն և փորձ

  • Ինտերիերի դիզայնի, ճարտարապետության կամ հարակից ոլորտի կրթությունը ցանկալի է

  • Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է

  • Portfolio-ի առկայությունը պարտադիր է

Portfolio-ում ցանկալի է տեսնել

  • Տարածքների նախագծեր և չափագրական գծագրեր

  • Տեխնիկական գծագրերի օրինակներ

  • 3D վիզուալիզացիաներ

  • Ստենդների կամ ցուցադրական գոտիների նախագծեր

  • Մակետներ, կահույքային կամ այլ տեխնիկական/դիզայներական աշխատանքներ

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
095105045

Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։

2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:

Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։

Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 6 հիպերմարկետ Երևանում և 6-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Sports Package
Սպորտային փաթեթ
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում