Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինտերիեր / Էքստերիեր դիզայներ

Յազարյան Հոլդինգ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Արվեստ, Դիզայն, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
07.10.2026

Նկարագրություն

«Սյունար» ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու Դիզայների՝ էքստերիերի դիզայնի առաջնահերթ ուղղվածությամբ։

Փնտրում ենք մասնագետի, ով ունի էքստերիերի նախագծման և դիզայնի ուժեղ փորձ, միաժամանակ կարող է աշխատել նաև ինտերիերի նախագծերի վրա։

Պարտականություններ

  • Մշակել էքստերիերի դիզայնի կոնցեպտներ և ամբողջական լուծումներ՝ հաշվի առնելով շենքի ճարտարապետական ոճը, միջավայրը և նախագծի ընդհանուր տեսլականը։
  • Մշակել նաև ինտերիերի դիզայնի կոնցեպտներ և լուծումներ։
  • Կատարել բնակարանների և այլ տարածքների պլանավորում և վերահատակագծում։
  • Պատրաստել նախագծերի իրականացման համար անհրաժեշտ աշխատանքային գծագրեր։
  • Ընտրել արտաքին և ներքին հարդարման նյութեր, գունային լուծումներ, կահույք և դեկորատիվ տարրեր։
  • Հետևել նախագծերի իրականացման ընթացքին և անհրաժեշտության դեպքում կատարել համապատասխան փոփոխություններ։
  • Վերամշակել նախագծերը՝ ըստ պատվիրատուի պահանջների և նախագծային փոփոխությունների։
  • Համագործակցել ճարտարապետների, ինժեներների և նախագծում ներգրավված այլ մասնագետների հետ։

Պահանջներ

  • Առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ։
  • Էքստերիերի դիզայնի նախագծերի իրականացման փորձը պարտադիր է և դիտարկվելու է որպես առաջնահերթ չափանիշ։
  • AutoCAD ծրագրի լավ իմացություն։
  • Revit ծրագրի պարտադիր իմացություն։
  • 3ds Max ծրագրի պարտադիր իմացություն։
  • V-Ray ծրագրի պարտադիր իմացություն։
  • Corona Renderer ծրագրի պարտադիր իմացություն։
  • Նախագծերի ժամկետները պահպանելու և միաժամանակ մի քանի աշխատանքային գործընթաց կառավարելու կարողություն։
  • Պատասխանատվություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և պարտաճանաչություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքը հնգօրյա է՝ 10։00-ից 19։00-ն։

«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։

Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։

Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․

▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։

Տեսնել ավելին
Առավելություններ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում