Ինտերիեր դիզայնի դասախոս
Էլբակյան կրթահամալիր
Նկարագրություն
Էլբակյան կրթահամալիրին նոր մասնաճյուղի համար անհրաժեշտ է ինտերիեր դիզայնի դասախոս։
Խնդրում ենք ուսանողներին չդիմել։
Պարտականություններ
- Դասապրոցեսի կազմակերպում,
- Ուսումնական պլանի ժամանակացույցին համապատասխան ծրագրի մատուցում,
- Առաջադրանքների հանձնարարում և գնահատում,
- Մասնագիտական գիտելիքների մշտական թարմեցում,
- Քննությունների կազմակերպում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Դասավանդման փորձ ունեցող
Անձնական որակներ
- Կարգապահություն և ճշտապահություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հաղորդակցական բարձր հմտություններ,
- Էթիկայի կանոնների խիստ պահպանում,
- Լսարանը ղեկավարելու հմտություն,
- Գրագետ և հասկանալի խոսք,
- Առաջնորդության հմտություններ,
- Ինքնուրույնություն,
- Համբերատարություն,
- Աշխատասիրություն,
- Նվիրվածություն,
- Կոկիկ արտաքին տեսքով։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-շաբաթ։
Կդիտարկվեն միայն վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները։
Էլբակյան կրթահամալիրը ժամանակակից և նորարար կրթական հաստատություն է, որի առաքելությունն է ստեղծել զարգացող, ստեղծագործ և մրցունակ մասնագետների կրթական միջավայր։ Կրթահամալիրը համադրում է տեսական գիտելիքը և գործնական փորձը՝ առաջարկելով բարձրորակ ուսուցում տարբեր մասնագիտական ուղղություններով։
Մեզ մոտ ուսուցումն իրականացվում է փորձառու մասնագետների կողմից՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ, միջազգային մոտեցումներ և գործնական առաջադրանքներ։ Էլբակյան կրթահամալիրում կարևորում ենք անհատական մոտեցումը, ուսանողի ներուժի բացահայտումն ու մասնագիտական աճը։
📚 Մենք դասավանդում ենք՝
-
WEB ծրագրավորում
-
Python ծրագրավորում
-
Գրաֆիկ դիզայն
-
UX/UI դիզայն
-
3D մոդելավորում
-
Ինտերիեր դիզայն
-
Ռոբոտաշինություն
-
Լուսանկարչություն
-
ՍՄՄ
-
Օտար լեզուներ
-
Համակարգչային նախնական գիտելիքներ (MS Office)
Մենք մշտապես ընդլայնում ենք մեր թիմը և փնտրում ենք պատասխանատու, մոտիվացված և զարգացման պատրաստ մասնագետների, ովքեր կցանկանան իրենց ներդրումն ունենալ կրթության ոլորտում և աշխատել աջակցող ու պրոֆեսիոնալ միջավայրում։
Միացեք մեզ և դարձեք որակյալ կրթություն ստեղծող թիմի մի մասը։
📍 Կոնտակտային տվյալներ
Հասցեներ՝
-
ք. Երևան, Րաֆֆու 19
-
ք. Երևան, Ամիրյան 4, Imperium Business Center
Հեռախոս՝ 096 88 88 44