Ինտերիեր դիզայներ
Նուրազյան Քնսթրաքշն ՍՊԸ
Նկարագրություն
Նուրազյան Քնսթրաքշն ընկերությունը փնտրում է ինտերիեր դիզայներ, ով կմիանա մեր թիմին և կուղեկցի հաճախորդներին բնակարանի դիզայնի ամբողջ գործընթացում՝ գաղափարից մինչև իրականացում։
Պարտականություններ
- Հանդիպել հաճախորդների հետ, բացահայտել նրանց կարիքներն ու նախընտրությունները,
- Մշակել ինտերիեր դիզայնի կոնցեպտներ՝ համապատասխան նախագծին և հաճախորդի ցանկություններին,
- Ստեղծել պլաններ, layout-ներ և 3D վիզուալիզացիաներ,
- Ընտրել նյութեր, գույներ, կահույք և դեկորատիվ լուծումներ,
- Ուղեկցել նախագծի իրականացման ամբողջ գործընթացը՝ համագործակցելով շինարարական թիմի և մատակարարների հետ,
- Վերահսկել աշխատանքների համապատասխանությունը հաստատված դիզայնին,
- Ապահովել բարձր մակարդակի հաղորդակցություն հաճախորդների հետ ամբողջ ընթացքում։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (ինտերիերի դիզայն / ճարտարապետություն),
- Աշխատանքային փորձ ինտերիերի դիզայնի ոլորտում, (գրաֆիկ դիզայնի իմացությունը, կդիտվի որպես առավելություն)
- Դիզայնի ծրագրերի իմացություն (AutoCAD, ArchiCAD, Illustrator, 3ds Max (corona), կամ համարժեք),
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի բավարար իմացություն,
- Գեղագիտական մտածողություն և դետալների նկատմամբ ուշադրություն,
- Հաղորդակցման և հաճախորդների հետ աշխատելու զարգացած հմտություններ,
- Պատասխանատվություն և նախագծերը ժամանակին ավարտելու ունակություն։
Մենք առաջարկում ենք
- Մրցակցային աշխատավարձ,
- Հետաքրքիր և մասշտաբային նախագծերի վրա աշխատելու հնարավորություն,
- Ժամանակակից աշխատանքային միջավայր։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց CV-ն
«Նուրազյան Քնսթրաքշն» կառուցապատող ընկերությունը ստեղծում է ժամանակակից և որակյալ շինություններ և զբաղվում է դրանց վաճառքով։
Ընկերությունն առաջարկում է ստաբիլ աշխատանքային պայմաններ և առողջ մթնոլորտ՝ մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններով։